Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«n-» որոնման արդյունք՝ 182 բառահոդված · Էջ 15 / 19
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 742, սյունակ 1 Էջ 742
ՑԱՆՑ (-ի, -ից (ուշ նաեւ՝ -ոյ)) «ցանց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ken(d)- «պոկել, անջատել, պոկված կաշի, կեղեւ, թեփ» (անմիջական նախաձեւ՝ *skn-sko-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *skn-sko-` *(s)ken(d)- «պոկել, անջատել, պոկված կաշի, կեղեւ, թեփ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցանցել, ցանցիլ, ցանցարկ, ցանցիկ, ցանցորդ, ցանցառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. կելտ. skinn «կաշի, մորթ»
հ. կելտ. skan «կեղեւ, թեփ»
հ. կելտ. hinne «բարակ կաշի, բաղանք»
Էջ 742, սյունակ 1 Էջ 742
ՑԵԽ (ցիխ) «ցեխ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'ek- «կղկղել»
հ.-ե. արմատ՝ *k'ek-r/n- «աղբ, կեղտ»
Թերեւս կապ ունի հնդեւրոպական *k'ek- «կղկղել», *k'ek-r/n- «աղբ, կեղտ» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցխոտ, ցխատեսակ, ցխոտիլ, ցեխաթաթախ, ցեխիք
Էջ 742, սյունակ 1 Էջ 742
ՑԵՌ(Ն) «կղկղանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sker- «կղկղել» (անմիջական նախաձեւ՝ *skern-no-)
Բնիկ հնդեւրոպական՝ *skern-no-` *sker- «կղկղել» արմատից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 449; Ջահ. ՀԼՊ 148
Էջ 743, սյունակ 1 Էջ 743
ՑՆԴԵԼ (-իլ, -անիլ) (ցունդ) «սփռել, ցրել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ken- «հանդես գալ, երեւալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցնդուան, բազմացունդ, հոմացնդիլ, հոմացնդելի
Էջ 743, սյունակ 1 Էջ 743
Ց(Ն)Կ/ԳՆԻԼ «ծնել (կենդանիների մասին)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ken- «հանդես գալ, ձագ ունենալ» (անմիջական նախաձեւ՝ *sken-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. щенок «ձագ»
ռուս. щениться «ձագ ունենալ, ցնկնել»
Էջ 744, սյունակ 1 Էջ 744
ՅՆՈՐ (-ի) «ցնորք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ken- «հանդես գալ, երեւալ»
Թերեւս կապ ունի հնդեւրոպական *(s)ken- «հանդես գալ, երեւալ» արմատից, որից մենք բխեցնում ենք ցնցիլ բայը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցնորիլ, ցնորական, ցնորակ, խելացնոր, խելացնորեցուցանել, զայցագնոր
Էջ 747, սյունակ 1 Էջ 747
ՈՒԼՆ I (ուղն, յուղն) (-ան, -անց) (ուղն, յուղն) «պարանոց» վիզ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *olen-)
Բնիկ հնդեւրոպական` *olen-` *el- «ծռել, թեքել» արմատից, որից նաեւ ողն (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուլնագեղութիւն, ուլնափող
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 592
Տե՛ս նաեւ
Էջ 747, սյունակ 1 Էջ 747
ՈՒԼՆ II (ուղն) (-ան, -ունք) (ուղն) «մարգարտահատիկ, ուլունքահատիկ, վեգ, պարանոց, ոսկր, անրակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *olen-)
Բնիկ հնդեւրոպական` *olen-` *el- «ծռել, թեքել» արմատից, որից նաեւ ուլն «պարանոց» եւ ողն (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուլնախաղաց, ուլունավաճառ, յուռ(ու)թուլունք, տապեղուլունք
Տե՛ս նաեւ
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՂՓ «լույս, արփի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)el-n- «փայլել, շողալ» (անմիջական նախաձեւ՝ *pol-ph-) թերի կրկնավոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղփաճեմ, ուղփիաճեմ, ըղփաճեմ, ուղփեան, ուղփագունի, ուղփամած, ուղփաճահ, մետուղփեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sphalingu- «կայծ»
հայ. փայլ-ել
հայ. փաղփաղիլ
հայ. փող-փողիլ
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆԻԼ «բռնել, վերցնել, ունենալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *op-n- «բռնել, վերցնել, հասնել» (անմիջական նախաձեւ՝ *ēp- (*ōp-))
Բնիկ հնդեւրոպական` *op-n- > *ēp- (*ōp-) «բռնել, վերցնել, հասնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ունելի, ունակութիւն, ունողութիւն, ընդունիլ, ընդունելի, արտունութիւն, արտաւնութիւն, արտօնութիւն, բազմունակ, երփնունակ, կենսունակ, կատարունութիւն, կատրաւնութիւն, կատարօնութիւն, շարունակ, պարունակել, շնորհունակ, արտօնագիր, արտօնատէր, ոյն, ուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. āpnōti «ձեռք բերել»
լատ. apiscor «բռնել, հասնել»
գերմ. haben «ունենալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 601-602