Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 344 բառահոդված (էջ 15/35)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 355, սյունակ 1 Էջ 355
ԽՐՈՒԿ I «մի տեսակ կոտեմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ker- «բուսանվանական արմատ» կազմված է -ուկ բուսանվանակերտ վերջածանցով
կազմված է -ուկ բուսանվանակերտ վերջածանցով՝ խր- անծանոթ արմատով, որ կարող է գալ հնդեւրոպական *ker- բուսանվանական արմատից։
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԾՈՒԿ «ծածուկ, գաղտնի, անիմանալի, խորին»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմուած է կամ անծանօթ *ծած- արմատից՝ -ուկ վերջածանցով, կամ, թերեւս, կրկնութեամբ՝ ծա-ծուկ (հմմտ. մամուլ, մամուռ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծածկել, ծածկոյթ, ծածկոց, ծածկութիւն, ծածկաբար, ծածկանութ, ծածկապէս, ծածկատես, ծածկելի, ծածկիչ, յարկածածուկ, քողածածուկ, ամրածածուկ, գետնածածկոյթ, գլխածածկել, թեւածածուկ, խրթնածածուկ, ծածկագիր, ծածկագրութիւն, ծածկալեզու, ծածկանուն
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԿ (-ու, ուջ՝ -ի, -աց) «ծակ, անցք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծակել, ծակախիթ, ծակամուտ, ծակոտ, ծակոտել, ծակոտկեան, ծակտի, որմածակ, վիմածակ, կապծակ, դրաձակ, անծակ, ծակակար, ծական, ծակաչք, ծակիչ, ծակոց, ծակողիկ, ծակուռ, ծակծկել
Էջ 360, սյունակ 1 Էջ 360
ԾԱՌ(Ի)Գ (-ու) (ծառուգ?) «եղջիւրաւոր մի կենդանի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾԾՏԵԼ «?» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Հանդիպում է ԲՀ-ում շնկճել բառի բացատրության մեջ: Արդյոք ծիծ բառից չէ՞:
Տե՛ս նաեւ
Էջ 366, սյունակ 1 Էջ 366
ԾՈՎ (-ու) «ծով, արեւմուտք (ըստ աստվածաշնչի)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'ob- «ծով»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծովագույն, ծովալիճ, ծովախոր, ծովակ, ծովակալ, ծովական, ծովածածուկ, ծովակողմն, ծովակուլ, ծովացուլ, ծովափնյա, ծովեզր, ծովեզերեայ, ծովընկեցիկ, երկծով, մեծածով, ծովախորշ, ծովահեն, ծովանկար, ծովանկարիչ, ծովաստղ, ծովափ, ծովափրփուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
go
Էջ 372, սյունակ 1 Էջ 372
ԿԱԹԼՈՒԼ (կաթուլուկ, կաթլուկ, կաթշուկ) «սուտ ինչ առասպել» (ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ըստ այլ ձեռագրերի` «սուտ ինչ տառապյալ». հավանաբար կազմված է կաթիլ-ից` -ուկ ածանցով:
Էջ 372, սյունակ 1 Էջ 372
ԿԱԹՈՂԻԿՈՍ (-ի, -աց, -ունք) (կաթաղիկոս, կաթուղիկոս) «կաթողիկոս, հայրապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καθολικός «ընդհանրական»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաթողիկոսական, կաթողիկոսարան
Մատենագիտություն
H. AG 353
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԱՆՍ «անխոս» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
ԲՀ՝ «անխօս», վրիպակով՝ «անխօնս», որ կա ՀԱԲ-ում, 2, 488։ Թերեւս կակազ-ի սխալագրությունը։ Հազիվ թե լինի կական-ի իգն. հայց. հոլովը (բացատրությունը հեռու է)։
Մատենագիտություն
ՀԱԲ 488
Տե՛ս նաեւ
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱԿՈՒՂ (-ոյ) «փափուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gag- «կլոր բան, գունդ» եւ *-ul ածանց
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» կրկնաւոր կազմութիւն
Կամ կրկնաւոր կազմութիւն (մամուլ, մամուռ տիպի), կամ ինչ-որ *կակ- արմատից -ուղ ածանցով կազմութիւն։ Երկու դէպքում էլ հնարաւոր է կապը «ուռչել, կլոր ուռուցք, կլոր» գաղափարի հետ, եւ պէտք է ենթադրել կամ հնդեւրոպական *gag- «կլոր բան, գունդ» եւ *-ul ածանց, կամ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» արմատից կրկնաւոր կազմութիւն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կակղել, կակղանալ, կակղամիտ, կակղոտ, կակղութիւն, կակղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
cicel, cycel
«փոքր կարկանդակ»
հուն.
γαγγλία
«ուռուցք»