Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 5512 բառահոդված (էջ 15/552)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 41, սյունակ 1 Էջ 41
ԱՃՊ «զարմանալիք»
Ստուգաբանություն ()
Տե՛ս նաեւ
Էջ 41, սյունակ 1 Էջ 41
ԱՄ -ի, -աց «տարի, տարիք»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ` ամամէջք, ամանոր, ամանորաբեր, զատամ, զառամագոյն, զառամանալ, միամեայ, եռամեայ...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամամէջք, ամանոր, ամանորաբեր, զատամ, զառամագոյն, զառամանալ, միամեայ, եռամեայ
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄ I (մեայ, (եռամեան, եռեմեան)) «ամառ, տարի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sem- «ամառ, տարի» (անմիջական նախաձեւ՝ *smā-)
այլեւ՝ ամիկ (բրբ. ամլիկ), նոր՝ ամավերջ, կիսամեակ, տասնամեակ եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեքամեայ, բազմանեայ, բազմանեան, երկեամ, երեամ, երեմի, երեմեան, ութամեան, ամիկ, ամլիկ, ամավերջ, կիսամեակ, տասնամեակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ամառն
հ. հնդկ.
sámā
«կես տարի»
ավ.
hama
«ամառ»
հ. վ. գ.
sumar
«ամառ»
Մատենագիտություն
H. AG 416; Աճ. ՀԱԲ 143
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄԱԼ (ամանալ, ուշ՝ ամարել) «լցնել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sem- «ջուր քաշել, լցնել» (անմիջական նախաձեւ՝ *smā-)
Թերեւս նաեւ ամայի «անբնակ, դատարկ, լքված», այլեւ՝ ամայել «ծեփել կամ շպարել»։ ըստ Պետերսոնի։ Ավելի քիչ հավանական է համեմատությունը *am- «բռնել» (ըստ Աճառյանի՝ «լցնել») արմատից բխող բառերի հետ, թեեւ դրանց մեջ է դրվում հ. հնդկ. ámatram- «աման» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աման, խնկաման, գինեման, ոտնաման, ամանեղեն, աղաման, կաթնաման, շաքարաման, թանաքաման, գրչաման, թքաման
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άμη
«դույլ»
հուն.
άμίς
«գիշերաման»
հ. իռլ.
sem
«բուրս թափել»
լիտվ.
sémti
«հեղուկ քաշել, լցնել» ըստ Պետերսոնի
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 146; Pok. IEW 35; H. AG 416; Աճ. ՀԱԲ 143
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄԱՅԻ «անշեն, անբնակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Տե՛ս նաեւ
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄԱՆԱԹ «ավանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. amānat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 145
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄԱՆԱԿ (-ի, -աց) «ժամանակ, ձայնավորի կամ վանկի տեւողություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. amānak
փոխատու լեզու՝ պ. amān
Փոխառություն իրանական աղբյուրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամանակյան, ամանակեան, ամանակություն, հինգամանակ, բազմանակ, անամանակ, երկամանակ, եռամանակ, յոգնամանակ, յոգնամանակագոյն, ամանակային, ամանակաչափ, ամանակավոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 145
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄԱՉԵԼ «ամաչել, ամոթ զգալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *mē- «փափագել, տենչալ» (անմիջական նախաձեւ՝ *o-mətiō-) -t ածականով (ածանցով)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *o-mətiō- ` *mē- «փափագել, տենչալ» արմատի հետ՝ -t ածականով (ածանցով)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամաչկոտ, անամաչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μασμάω
«հուզվել, խիստ ցանկանալ, տենչալ, փափագել»
հուն.
μαί
«ձգտում է» Հեսիքիոս
հուն.
ματεύω
«ձգտել, փնտրել»
լիտվ.
maturs
«շրջահայաց»
լատվ.
matit
«զգալ»
Տե՛ս նաեւ
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄԱՌՆ (-ր/-ան) «ամառ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sem- «ամառ» (անմիջական նախաձեւ՝ *semrom-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամառային, ամառային, ամարանի, ամարաստան, ամռային, ամառնամուտ, ամառանոց, ամառանոցային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ամ
հ. իռլ.
samrad
հ. վ. գ.
sumar
«ամառ»
Մատենագիտություն
H. AG 416; Աճ. ՀԱԲ 146
Էջ 43, սյունակ 1 Էջ 43
ԱՄԱՏՏԱՐԱ «նշանակետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. Ἀματτარი
փոխատու լեզու՝ եբր. lə-mattārā «հողով»
այլ ձեւագիր՝ λααρματταραί
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147