Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մակ» որոնման արդյունք՝ 285 բառահոդված · Էջ 15 / 29
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 409, սյունակ 1 Էջ 409
ԿԾՄ- (բրբ.) «՞» (բուսանուններ)
Անստույգ (թերեւս)
կապված է կիծ- արմատի կամ կծմնծուկ (կնճմնծուկ) բառի հետ, եւ մ-ն ածանցական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կծմախոտ, կծմակոլոբ
Տե՛ս նաեւ
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՄԱԽ-Ք «ոսկրոտի, կմախք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. gimāhu (kima(h)hu(m)) (թերեւս) «գերեզման»
փոխառություն սեմական աղբյուրից՝ ակկադերենից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 605
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՄԱՍԻ-Ք «մեռելասուգ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. gimāhu, kima(h)hu(m) (թերեւս) «գերեզման»
փոխառություն սեմական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 606
Տե՛ս նաեւ
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՄՇՐՈՒԿ «հալպուպ (բույս)»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *gem- «բռնել, սեղմել, ճնշել»
Կազմված է այլուստ անծանոթ կմշր- բառակազմական հիմքից եւ բուսանունների համար սովորական -ուկ ածանցով: Կմ-ը կապ ունի՞ հ.-ե. *gem- «բռնել, սեղմել, ճնշել» արմատի եւ նրանից ածանցված բարբառային կմշտել բայի հիմքի հետ:
Էջ 414, սյունակ 1 Էջ 414
ԿՈԽ «կոխում, կոխոտում, կոխված, կոխոտված»
Ծագումն անհայտ է
Ենթաշերտային բա՞ռ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոխել, կոխան, կոխումն, անկոխ, ոտնակոխ, խառնակոխ, երկրակոխ, թեւակոխել, բազմակոխ, ընդունայնակոխել, կոխոտել, կոխկոտել, կոխրտել, կոխոտք, կոխան, կոխք, մեռելկոխ, սեւակոխ
Էջ 418, սյունակ 1 Էջ 418
ԿՈՅՏ -ի, -ից «կույտ, բազմություն, երամակ, ջոկ, խումբ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *kōt
Աղբյուր՝ պ. kōd
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կուտել, լեռնակոյտ, կուտոց, խեցակոյտ, կուտակ, ծերակոյտ, կուտակել, նախարարակոյտ, կուտակութիւն, կարկառակոյտ, կուտապան, կոյտապան, կուտկէն, բազմակոյտ, գաւառակոյտ, դիակոյտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. kōd
Մատենագիտություն
H. AG 173; Աճ. ՀԱԲ 631
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐ I «ծուռ, ծռված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gor-)
եթե նկատի առնենք կեռ ձեւի առկայությունը, ապա ավելի քիչ հավանական է բխեցումը *gou-ero-ից կամ *gou-tro- ից` *geu- «ծռել, թեքել, կամար կազմել» արմատից, ինչպես կարծում է Յ. Պոկոռնին (IEW, 1, 397)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորանք, կորացուցանեմ, կորակտուց, կորակնոր, կորնթարդ, կորագլուխ, ակնկոր, ակնկորեմ, կամակոր, գլխակորիմ, կորաթամակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կեռ
բրբ. կոռ
բրբ. կորձ
Մատենագիտություն
IEW 397
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐ III «կորուստ, փչացում»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *g^er- «կլանել, կոկորդ, անդունդ»
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *g^er- «կլանել, կոկորդ, անդունդ» արմատի հետ։ Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորնչիլ, կորուսանել, կորնչումն, կորուստ, կորուսիչ, կորստախառն, կորստական, անկորուստ, երախտակորոյս, խորհրդակորոյս, համակորոյս, հետակորոյս, մտակորոյս, շնորհակորոյս, դաշնակորոյս, կանխակորուստ
Էջ 429, սյունակ 1 Էջ 429
ԿՈՒՐԱՏՈՐ (կորատոր) «հունական բարձր պաշտոնյա, հոգաբարձու, խնամակալ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κουράτωρ < լատ. curator
Մատենագիտություն
H. AG 360; Աճ. ՀԱԲ 665
Էջ 430, սյունակ 1 Էջ 430
ԿՈՓ III (կոփ-) «տաշում, խփում, ծեծում»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kep/b(h)- «սուր գործիքով կտրել, ճեղքել» որպես բնաձայնական արմատ, չի ենթարկվել բաղաձայնական տեղաշարժի
հիմքերը հասնում են մինչեւ հնդեւրոպական *(s)kep/b(h)- «սուր գործիքով կտրել, ճեղքել» արմատը, եւ որը, որպես բնաձայնական արմատ, չի ենթարկվել բաղաձայնական տեղաշարժի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոփել, կոփած, կոփածոյ, կոփիչ, կոփիւն, կոփոն, քար(ա)կոփ, փայտակոփ, դրամակոփ, թակակոփ, կարծրակոփ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. kep «կտրել, տաշել, ծակել, փորել»
լիտվ. kapóti «կտրել, ծեծել»
հ. սլ. kopati
ռուս. копать «փորել»