Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 750 բառահոդված (էջ 15/75)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 152, սյունակ 1 Էջ 152
ԳԱՒԱԶԱՆ (-ի, -աց) «անասուն քշելու փայտ, ծեծելու փայտ, ծեծ, հարված, ցուպ, գավազան, ճյուղ, ոստ, ցեղ, զարմ, տոհմաբանական ցուցակ, բեմ, ծիածանի գունաշերտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *gavāzan
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաւազանակիր, գաւազանաբոյխ, գաւազանահերձ, գաւազանահմայութիւն, գաւազանաձեւ, գաւազանաւոր, գաւազանել, գաւազաներգութիւն, գաւազանագիրք
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
gavza
պ.
gāvzana
Մատենագիտություն
H. AG 126; Աճ. ՀԱԲ 526
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԵԼ (գէլ «ծուռ») «ոլորված, պիրկ, ծուռ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uelu- «պտտել, որորել» (անմիջական նախաձեւ՝ *uel-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գելուլ, գելանիլ, գելումն, գելոց, գելարան, գելակի, գելաքար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ειλύω
«փաթաթել, ծածկել»
լատ.
volvō
«ոլորել, գլորել»
լատ.
volumen
«ոլորք, գալար»
հ. հնդկ.
valati
«պտտվում է»
հ. հնդկ.
valaya
«շրջան»
հ. հնդկ.
valitá
«շրջված, ծռած»
ռուս.
вал
«ալիք, պատնեշ»
ռուս.
валять
«թավալել»
ռուս.
валить
«գլորել»
Մատենագիտություն
H. AG 433, 435; Աճ. ՀԱԲ 530-531; Pok. IEW 1140
Տե՛ս նաեւ
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԵԼԱՄ -ի (գելած, գիլաս) «կտավատ՝ ձեթ հանելու համար ծեծված եւ թրջված, կտավատի դիրտ»
Ստուգաբանություն ()
գելած (գելուլ «ոլորել») բայածնցից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 531
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԻԼ I (գիղ-) «գլորվելը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uēl- «պտտել, գլորել» (անմիջական նախաձեւ՝ *uel-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գլել, գլաթաւալ, գլումն, գլան, գլոր, գլորել, գլորակում, գլորումն, գլտոր, գլտորել, մղտագիլ, թաւալագլոր, խաղագլոր
Տե՛ս նաեւ
Էջ 155, սյունակ 1 Էջ 155
ԳԵՂ (-ոյ) ««գեղեցկություն, գեղատեսություն» (ԲՀ՝ «տեսակ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel- «տեսնել» (անմիջական նախաձեւ՝ *uelo-)
հ.-ե. արմատ՝ *uel- «ճնշել, սեղմել» (անմիջական նախաձեւ՝ *ueleniio-) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղագոյն, գեղանի, գեղեցիկ, գեղեցկագոյն, գեղեցկանալ, տգեղ, տգեղանալ, աշնգեղ, անգեղեաց, լանջագեղ, կանաչագեղ, հասակագեղ, մարմնագեղ, մեծագեղ, գանգրագեղ, լուսագեղ, գեղագիր, գեղագրութիւն, գեղագրական, գեղադիր, գեղատեսակ, գեղագէտ, գեղագիտութիւն, գեղարուեստ, գեղարուեստագէտ, գեղարուեստական
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
voltus, vultus
«տեսք»
հուն.
ειλη, ιλη
«խումբ, խմբակցություն, ընկերակցություն»
կիմր.
gweled
«տեսնել»
ռուս.
бал
«բազմություն, կույտ»
բրետ.
gwelet
«տեսք»
հնդկ.
varga-
«ջոկատ, խումբ»
գոթ.
wlits
«դեմք, կերպարանք»
լատ.
valgu, volgus, vulgus
«ժողովուրդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 533
Էջ 155, սյունակ 1 Էջ 155
ԳԵՂԱԶԱՍՏ (գելազաստ) «արու ձի, հովատակ»
Ստուգաբանություն (անստույգ)
բարդութիւն՝ գել- (գեղ-) (գելուլ) եւ ազատ բաղադրիչներից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 533
Էջ 155, սյունակ 1 Էջ 155
ԳԵՂԳԵՂ I (գաղգաղ) «անիվ, պտույտ, գլորում, թավալում, դյուրագլոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. γελνέλ
փոխատու լեզու՝ եբր. galgal
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 533-534
Էջ 155, սյունակ 1 Էջ 155
ԳԵՂԳԵՂ II (գեղաւ(ն) «երգ, գեղգեղանք») «գեղգեղում, դայլայլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghel- «ձայն արձակել, կանչել» բնաձայնական արմատ
հ.-ե. *gh-ի անցմամբ գ-ի, ինչպես գեղձ բառում. այլուր *ghe-ն տալիս է ջե-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղգեղել, գեղգեղանք, գեղգեղումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χελιδών
«ծիծեռնակ»
հ. հոլ.
gjalla
«հնչել»
հ. անգլ.
giellen
«գոչել»
հ. իսլ.
gala
«գոչել, երգել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 535; Ջահ. ՀԼՊ 127
Էջ 155, սյունակ 1 Էջ 155
ԳԵՂԵՒ (-ի, -աց) «կույս, կույս աղջիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghel- «փայլել, շողալ» (անմիջական նախաձեւ՝ *g'hel-) «փայլուն» «մաքուր» > «կույս» անցումով
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոլ., կիմր.
glan
«մաքուր»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԱՍՏԱՆ «պատսպարան, ապահով տեղ» (բբ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «նկատել, ուշադրութիւն դարձնել» (անմիջական նախաձեւ՝ *գեր-)
հայերեն կազմութիւն՝ առանձին չպահպանուած *գեր- «ապահով լինել» արմատից եւ -(ա)ստան ածանցից։ *գեր-ը կարող էր ծագել հնդեւրոպական *uer- «նկատել, ուշադրութիւն դարձնել» արմատից։ Հնարաւոր է ամբողջովին իրանական աղբիւրից ծագելու մասին վարկածը, բայց նման բառ չի հաւաստուած:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ουρος
«պահապան»
արա
ωρα
«պահպանութիւն, հոգս, խնամք»
գոթ.
war(s)
հ. իռլ.
varr
«ուշադիր»
հ. անգլ.
warian
«պահպանել»
հ. վ. գ.
wart
«պահապան»
Մատենագիտություն
Ջահ. None