Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՊՈՒՌԻՇ
«?»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է ապուռ իշի «էշի հարկ» կապակցության՝ իբրեւ մեկ բառ ընթերցվելուց:
ԱՊՈՒՍՏ
(այլ տեղում՝ «ուստ»)
«սուտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ առաջացել է ապօստոլոս (< հուն. ἀπόστολος) բառի աղավաղմամբ:
ԱՊՐԱ
«ասեղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ibra
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապրախփլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
ԱՊՐ(Ի)ՇՈՒՄ
(Ապրիշում, աբրիշում, աբրեշում, ապիրշում)
«մետաքս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. abrēšum
Փոխառություն իրանական աղբյուրից: ապիրշում ձեւով՝ «մետաքսանման մամուռ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապրիշմի,
ապրիշմագործ,
ապրշմեղէն,
աբրիսմեղէն,
աբրիսմէն,
ապրիշմագործութիւն
Մատենագիտություն
H. AG 107;
Աճ. ՀԱԲ 244
ԱՌԱՊԱՐ
«քարքարոտ, դժվարին տեղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կազմված է առ- նախածանցով` անծանոթ ապար արմատից, որ հազիվ թե կապ ունենա ապառաժ բառի հետ:
ԱՌԱՍՏԱԿ
«գինու ծորակավոր թաս կամ գավաթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *stag-
«ծորալ»
(անմիջական նախաձեւ՝ *(ա)ստակ)
Կազմված է առ- նախածանցով` թերեւս հնդեւրոպական ծագման *(ա)ստակ արմատից` *stag- «ծորալ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στάζω
«կաթիլներով թափել, ծորալ»
լատ.
stagnum
«ջրատեղ, ջրավազան, ծորացող ջուր»
ԱՌԱՍՏԱՂ
(-աց)
«առաստաղ, ձեղուն, երկինք, քիմք, հատակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *stel-
«փռել»
(անմիջական նախաձեւ՝ *stl-no-)
(ա)ստաղ < *stl-no- ձեւից
Կազմված է առ- նախածանցով` բնիկ հնդեւրոպական ծագման (ա)ստաղ <*stl-no- ձեւից` *stel «փռել» արմատից: Աճառյանը (ՀԱԲ 1, 254) բխեցնում է *stel- «դնել, կանգնեցնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաստաղակալք,
առաստաղակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
stelja
«ծածկ, տանիք»
հ. հնդկ.
sthala-m
«բարձունք, ցամաք»
հ. իսլ.
stallr
«նեցուկ, պատվանդան, սեղան»
հայ.
ստեղծանել, ստեղն
Մատենագիտություն
Pok. IEW 1018-1019;
Աճ. ՀԱԲ 254
ԱՌԳԵՂ
«սպիտակահող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άργιλος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
ԱՌԵՂ
«սայլի առեղ, թեղի, առաստաղի մեջտեղի մեծ գերանը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ei-
«ձող, գերան»
(անմիջական նախաձեւ՝ *ei-el-)
*el ածանցով
Կազմված է առ- նախածանցով՝ բնիկ հնդեւրոպական *եղ հիմքից։ *eie > ե անցման համար հմմտ. *treies > երեք։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
ielekstis
«առեղ»
լատվ.
ieluksi, iľknis
«առեղ»
ԱՌԹԵՐ
«շնչերակ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ, որ ստացվել է առ եթերացն առնթեր կապակցության սխալ գրչությունից։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։