Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 370 բառահոդված (էջ 15/37)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՌՈՊ (-ի) (թոռոպ, թոռապ) «զրահ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասղնաթոռոպ, ասղանեթոռոպ
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒՂԲ I (թուխայ, թողփ) «ամպամածություն, մշուշ, մառախուղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Եթե սկզբնաձեւը թուխայ-ն է, ապա թուխ-ի ածականով ձեւն է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխապհոծ, թլփայորդ
Տե՛ս նաեւ
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒՂԹ (թուխթ), -ոյ, ուշ՝ -ի, -ից «գրություն, նամակ, թուղթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. titulus «արձանագրություն, ստորագրություն, հայտարարություն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թղթաբեր, թղթել, թղթատար, թղթապահ, թղթեան, թղթադրամ, թղթախաղ, թղթակազմ, թղթակից, թղթակցութիւն, թղթապանակ, արժեթուղթ, դրոշմաթուղթ, խաղաթուղթ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 630-631
Էջ 276, սյունակ 1 Էջ 276
ԹՈՔ -ոյ (թոգ) «թոք, սպունգ, ծովային մի փափկամորթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tēu- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *touok- կամ *tou-) եթե թոգ ձեւը նախնական է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոքատունն, թոքացաւ, թոքակէս, թոքախտ, թոքախտաւոր, թոքախտաբոյժ, թոքային, լիաթոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
tuccetum
«մի տեսակ երշիկ»
հ. վ. գ.
dioh
հ. անգլ.
thigh
«ազդր, զիստ»
մ. խոլ.
tōn (tūknā)
«հետույք»
լատվ.
tūks
«ուռուցք»
հ. սլ.
tukǝ
«ճարպ»
Էջ 278, սյունակ 1 Էջ 278
Թ(Ր)ՊՏԱԼ (թըպտալ) «թպրտալ»
Ստուգաբանություն (բնաձայն)
կապ ունի թիռ արմատի հետ, եթե ինքնուրույն պատկերավոր-բնաձայնական տիպի կրկնավոր կազմություն չէ
Էջ 280, սյունակ 1 Էջ 280
ԺԱՄՈՒՆ (ժամող) «ունայն»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե նախնականը ժամող ձեւն է, ապա այն, թերեւս, ինչ-որ ժամել բայից կազմուած -ող-ով դերբայական ձեւ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժամուխասեր
Էջ 283, սյունակ 1 Էջ 283
Ի (հի-), սեռ. է՞ր, տր. ի՞մ, հյց. զի՞, բցռ. յիմէ՞ (զմէ՞, առ իմէ՞), գրծ. ի՞ւ «ինչ, մի բան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kʷi-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իմն, ինչ, իր իք, հիբար, հիպես, հիզան, հիկեն, անի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kém
«ով»
հ. հնդկ.
-ki-
«ոք»
հ. հնդկ.
cid
«էլ, իսկ, նույնիսկ»
հուն.
τίς
«ով»
լատ.
quid
«ինչու, ինչ, ով, որ»
խեթ.
kuiš
«ով, որ»
Մատենագիտություն
H. AG 450; Աճ. ՀԱԲ 235
Էջ 283, սյունակ 1 Էջ 283
ԻԲԻԴ (ԲՀ՝ իբեթիս) «քաջահավ, եգիպտահավ, իբիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἴβις, -ιδος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 236
Էջ 286, սյունակ 1 Էջ 286
ԻՇԽԱՆ (-ի, -աց) «իշխան, իշխող, տեր, պետ, կառավարիչ, զօրաւոր մարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական աղբիւր *xšān(a)
փոխատու լեզու՝ պրթ. xšayant (xšynd) «իշխան»
Հաճախակի համեմատւում է խեթ. išha «տեր» բառի հետ, որ աւելի քիչ հաւանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշխանական, իշխանաբար, իշխանութիւն, անիշխանութիւն, ինքնիշխան, իշխանավայել, անիշխանական
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
xšayant (xšynd)
«իշխան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 246
Էջ 288, սյունակ 1 Էջ 288
ԻՒՂ (-ոյ) (ետղ, եդ, -ու, բցռ. յեղոյն) «յուղ, մեռոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
որտեղից նաեւ հուն. έλαιον «ձեթ», έλαια «ձիթենի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իւղագործ, իւղաթուրմ, իւղել, իւղիկ, իւղեփեաց, եղաման, եղարկել, եղենի, իւղաներկ, իւղանկար, իւղանկարիչ
Մատենագիտություն
H. AG 393; Աճ. ՀԱԲ 252