Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՇՆՈՐՀ
(-ի, -աց)
«շնորհ, վայելչութիւն, գոհութիւն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *snohr
փոխատու լեզու՝ պրթ. šnwhr
փոխատու լեզու՝ մ. պ. -šnohr
փոխատու լեզու՝ ավ. xšnaovra-
«գոհութիւն»
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ *snohr: հմմտ. պրթ. šnwhr, մ. պ. -šnohr, աւ. xšnaovra- «գոհութիւն» (xšnav- «գոհանալ»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շնորհել,
շնորհազարդ,
շնորհալից,
շնորհակալ,
շնորհակորոյս,
շնորհապատում,
շնորհաւոր,
ապաշնորհ,
անշնորհ,
յոգնաշնորհ,
հոգեշնորհ,
մարգարեաշնորհ,
բազմաշնորհ,
երանաշնորհ,
շնորհագեղ,
շնորհակալական,
շնորհաւորութիւն,
շնորհաւորական
Մատենագիտություն
H. AG 214;
Աճ. ՀԱԲ 526-527
ՇՈՃ
I
«նուագ, նուագարան, նուագելու գործիք»
Ստուգաբանություն (անստույգ)
կապ ունի շոճի=սոճի բուսանուան հետ
Տե՛ս նաեւ
ՈՌՆ
I
«պորտաքար, կամարի միջնաքար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *persna- հիմքի հետ, որի իմաստը վերականգնում են «կրունկ, գարշապար», բայց որը կարող է մարմնի մասի լայն ըմբռնում ունենալ, նշանակել, օրինակ, «պորտ»։
ՉԱԳԱՐ
«հաճար»
Ստուգաբանություն (փոխառություն)
ՊԱՏԳԱՐԱԿ
(-ի, -աց)
(պատագարոս, պոտագրոս)
«ոտքի հոդակապ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ποδαγρός
փոխատու լեզու՝ իրանական *patigara-
իրանական աղբիւրից, թերեւս *patigara-ձեւից
Մատենագիտություն
H. AG 371;
Bailey, DKS 1999;
Աճ. ՀԱԲ 34
ՊԱՏԳԱՐՀԵԼ
«ուժ ունենալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
ՊԺԳԱԼ
«գարշել, նողկալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ` (նոր) պժգալի, պժգանք:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պժգալի,
պժգանք
ՊՈՃ
I
(ուշ` -ոյ)
«պոչ, առնի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bouokio-
«փչել, ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *b(h)(e)u-)
Համատիպ *pek- արմատից է հ. հնդկ. pūććha- «պոչ» բառը, որը Լագարդից սկսած համեմատվել է հայ. պոչ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պոչազգեստ,
պոչատ,
պոչաւոր,
անպոչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
bucca
«թուշ»
շվեդ.
puk
«ուռուցք, պալար»
հ. հնդկ.
pūććha-
«պոչ»
via *pek- արմատի
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 115
ԶՈՎ
(ջոպ)
«ծիլ, ընձյուղ, կեմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *iou-
«երիտասարդ»
հ.-ե. արմատ՝ *ieu-
«կապել»
*iou- *ieu- «երիտասարդ» եւ *ieu- «կապել» (՞) արմատների համընկնումով։ Աճառյանը (ՀԱԲ 4, 131) բխեցնում է *yeuo- «հացահատիկ, հատկապես գարի» արմատից, որ ավելի քիչ հավանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջովանալ,
հաստաջով,
քառասնաջով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 131
ՌԱՍՈՒԼ
«մահմեդականների մարգարե»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. rasūl
«մարգարե»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 142
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։