Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 653 բառահոդված (էջ 15/66)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԼԲԱՅՇԱՔԱՐ «վարդախառն քաղցրավենիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրսկ. gul-ba-šakar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 588
Էջ 172, սյունակ 1 Էջ 172
ԳՈՒՄԱՐՏԱԿ (-ի, -աց) «խումբ, բազմություն, բանակ, համախումբ, մարդարտաշար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. gumārtak «լիազոր, հանձնակատար, կուսակալ»
Բաղադրություն՝ գումարտակել. -ակ-ի հանումով կազմվել են գումարտ, գումարտակական ձեւերը: Փոխառություն իրանական աղբյուրից, բայց մ. պ. gumārtak «լիազոր, հանձնակատար, կուսակալ» բառը իմաստով զգալիորեն տարբերվում է. ենթադրելի է սկզբնական այլ իմաստ, որ պահպանել է հայերենը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գումարտակել, գումարտ, գումարտակական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 592
Տե՛ս նաեւ
Էջ 173, սյունակ 1 Էջ 173
ԳՈՒՆԴՍՏԱՊԼ (գունդստապլ, գունդուստապլ, գօնդստապլ, գունուստապլ, նոր՝ գունդստաբլ) «արքունի բարձրաստիճան պաշտօնեայ, սպարապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. ֆր. conestable
փոխատու լեզու՝ իտալ. contestabile
թերեւս մասամբ բարդուած գունդ բառի հետ
Մատենագիտություն
H. AG 389; Աճ. ՀԱԲ 595
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՐԱՊԱՆԱԿ ««հմայակ, կախարդագիր, վակաս» (ուշ` «գրպան»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
դնում է գրպան բառի տակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 602-603
Տե՛ս նաեւ
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԱՍ (գրատ, դրաստ, դրատ, դրաւտ) ««պատմուճան, վերարկու» (նաեւ «քող՞»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *uer- «փակել, ծածկել, պաշտպանել»
հ.-ե. արմատ՝ *uer-k- «փակել, ծածկել, պաշտպանել»
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծնել»
Հնարավո՞ր է արդյոք բխեցնել հնդեւրոպական *uer- *uer-k- «փակել, ծածկել, պաշտպանել» (հմմտ. լիտվ. verti «քելել», լատվ. vert «քելել, կարել») կամ *uer- «պտտել, ծնել») արմատներից որեւէ մեկից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
verti
«քելել»
լատվ.
vert
«քելել, կարել»
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԳՄԻԼ (*գրգիմ- կամ *գրգում-) «կծկվել, կարկամել (ծերութիւնից)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» կրկնավոր կամ աճականով կազմություն
Արդյոք կրկնավոր կամ աճականով կազմութիւն չէ՞ հնդեւրոպական *uer- «պտտել, ծռել» արմատից։
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԳԱՂ (-ի, -աց) (դագեղ) «դագաղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheguh- «այրել» (անմիջական նախաձեւ՝ *dhogu-) o-ձայնդարձ
դագաղ-ն սկզբնապես պիտի նշանակեր «աճյունի հետ կապված»։ ... բայց աճյունի գաղափարի հետ կապված լինելը դարձնում է այս ստուգաբանությունը անհավանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դագաղատր, դագաղակիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τεφρα
«մոխիր, աճյուն»
լատ.
fuvilla
«տաք մոխիր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 610
Էջ 181, սյունակ 1 Էջ 181
ԴԱՄ I «թակարդ, ցանց, ուռկան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. dām
Մատենագիտություն
H. AG 133; Աճ. ՀԱԲ 617
Էջ 182, սյունակ 1 Էջ 182
ԴԱՄԱՆԱԿԻ «կանացի մի գլխազարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. dām «ցանց»
փոխատու լեզու՝ պրս. rangi «գունավոր»
Գ. Ասատրյանի տեղեկությամբ։
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 187, սյունակ 1 Էջ 187
ԴԱՐ(Ա)ՊԱՍ (ուշ՝ -ու, -ի) (դարեպաս) «դարպաս, մեծ դուռ, արքունի դուռ, արքունիք, պալատ, ապարանք, նվեր մեծավորին կամ վանքի վարդապետին»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարպասավարձ