Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԿՈՂՈԹ
(ակալութ)
«թիկնապահ, պահապան, ուղեցույց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ բյուզ. հուն. άκόλουθος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 109
ԱԿՈՆԻՏՈ(Վ)Ն
«ընձախոտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ακόνιτον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 109-110
ԱԿՈՒԹ
(բրբ. «փոքր թոնիր»)
«վառարան, օջախ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *egnis- / *ognis- «կրակ» նախաձեւի հետ:
ԱԿՈՒՄԻՏ
(ակիմիտ)
«կրոնավորական մի կարգ»
(կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ακοιμητος
Մատենագիտություն
H. AG 339;
Աճ. ՀԱԲ 110
ԱԿՈՒՌԿ
«կառչում, ընդդիմություն, կռիվ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս կապված է կռիւ «կռիվ, կառչելու տեղ» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առակուռկ,
առակռունք,
ակռկիլ
ԱԿՏԱՐ
(աւկտար)
«քարտուղար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. actarius
փոխատու լեզու՝ լատ. actuarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 110-111
ԱԿՏՈՆ
«կտտկենի, բանբրվենի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ακτέος
փոխատու լեզու՝ հուն. ακτεα
արհեստական՝ նորակերտում. Աճառյանը (ՀԱԲ 1, 111) «մեկնում է «մի տեսակ ծառի ծաղիկ» առանց հուն. աղբյուրը նշելու»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 111
ԱԿՐԱ(Յ)ԲԱԴԻՆ
(ավելի ուշ՝ ախրապատին)
«դեղագիրք»
(բժշկ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. aqrābādīn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 111
ԱԿՐԱՍ
«դեղազանգված, դեղահաբեր»
(բժշկ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. aqrās
«qur «հաբ» բառի հոգնակին»
Ճիշտ չէ aqrās ğars «զանգ(ակ)» բառի հոգնակին:
Մատենագիտություն
Ղազ. - Ավետտ. ՄՀԲ 23
ԱԿՐԿԱՐՀԱՅ
(ակիրկարհա, ակիկահրայ, ախրկարհա)
«բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա մի բույս»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘āqir qarhā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 111
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։