Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 149 / 430
ԽՈԶԻՁ
««ճագար» կամ «գիշերագնաց» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
ԽՈԶՈԽ
(խողոխ, խողոխի)
«ուրար»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
ԽՈԹ
II
«ծովային մի թռչուն»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ խոթ- (խոթել) արմատի հետ (կտուցի համար ասված)։
ԽՈԺՈՌ
«կոշտ, անհարթ, դաժան»
Անստույգ (թերեւս)
խոշոր բառի հնչյունիմաստային տարբերակն է։ Ենթաշերտային բառ կամ, թերեւս, պատկերավոր-բնաձայնական կազմություն։ Թերեւս կապված է նաեւ խլուրդ համիմաստ բառի հետ ժ/լ հերթագայությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոժոռադէմ,
խոժոռիլ,
խոժոռագեղ,
խոժոռութիւն,
խոժոռուտ
Տե՛ս նաեւ
ԽՈԼԵԼ
(աղավաղմամբ՝ խոկել՝ ԲՀ)
«ցրել, վանել, քշել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel-
«քշել, մղել, շարժման մեջ դնել»
(անմիջական նախաձեւ՝ *khol-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khol-` *kel- «քշել, մղել, շարժման մեջ դնել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոլխոլել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kalayati «քշում է»
հուն.
κελλω «քշել, ափ քշել»
լատ.
celer «արագ»
ԽՈԼՈՐ
(խոլոր)
«խժոռ, խեթ (հայացքի մասին)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
ենթաշերտային բառ, որ լ/ժ եւ լ/շ հերթագայություններով կապված է խժոռ եւ խոշոր բառերի հետ: Ավելի քիչ հավանական է կապ տեսնել հնդեւրոպական *(s)kel- «ծռել, ծուռ» արմատի հետ` *k>kh անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոլորել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խեղ
ԽՈԽԱԼ
««ոխ պահել» (բրբ.` «խնայել», նեղանալ»)»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխադրական (՞)
ԽՈԽԵԼ
«անհնազանդ լինել»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխոզ (՞),
խոխոտիլ (՞)
ԽՈԽՄ
««անվթար. անփորձ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխմիկ
ԽՈԽՈՏԻԼ
«հանդգնել, համարձակվել»
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։