Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված · Էջ 148 / 290
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 406, սյունակ 1 Էջ 406
ԿԻՌ (կիռ, կիւրիոս) «տեր (գործածված որպես տիտղոս)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κύριος
Աղբյուր՝ մ. եւ ն. հուն. κύρ
Մատենագիտություն
H. AG 357; Աճ. ՀԱԲ 592
Էջ 406, սյունակ 1 Էջ 406
-ԿԻՏ «?»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geid- «կծել, խայթել, խուտուտ ածել» (անմիջական նախաձեւ՝ *gid-) ձայնդարձ
ձայնդարձով կապված է կետ բառի հետ եւ ծագում է հնդեւրոպական *gid- ձեւից՝ *geid- «կծել, խայթել, խուտուտ ածել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ականակիտ
Էջ 406, սյունակ 1 Էջ 406
ԿԻՏԱՒԵՏ (կիտօն) «բյուզանդական մի տիտղոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κοιτωνίτης
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 593
Էջ 407, սյունակ 1 Էջ 407
ԿԻՐ II «տանելը, կրելը, կրում, գործածություն, կիրք, բնավորություն, զատիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷer- «ծանր» (անմիջական նախաձեւ՝ *gʷēr-/*gʷer-)
թերեւս բնիկ հնդեւրոպական` *gʷēr-/*gʷer- «ծանր» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրել, կիրառութիւն, կիրըդունակ, կրատրական, բարեկիր, բարեկրիչ, իմաստակիր, խաչակիր, խորհրդակիր, ծանրակիր, ծիրանակիր, հրեշտակակիր, բեռնակիր, բեռնակրութիւն, կրան, կիրառել, կիրարկել, կրքոտ, անհամակիր, համակրելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. gurú
հուն. βρίθος «բեռ»
հուն. βρίθω «ծանր լինել, բեռն(վ)ել»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 84-85
Տե՛ս նաեւ
Էջ 407, սյունակ 1 Էջ 407
ԿԻՐԹ «կիրթ, վարժ, կրթություն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *kirt
Աղբյուր՝ պրթ. qərt/d
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրթել, կիրթերաստի, կրթութիւն, բարեկիրթ, դժուարակիրթ, դեռակիրթ, անկիրթ, նախակրթութիւն, յարակիրթ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 529
Էջ 407, սյունակ 1 Էջ 407
ԿԻՐԿ ««խռիվ» (բբ)»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *ger- «ի մի բերել, հավաքել» (անմիջական նախաձեւ՝ *gēr-g-)
Հազիվ թե լինի հնդեւրոպական *gēr-g- *ger- «ի մի բերել, հավաքել» արմատից:
Էջ 407, սյունակ 1 Էջ 407
ԿԻՑ «մոտ, կպած, միասին, ճանապարհների կցատեղ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geit- «հարեւան կամ կից լինել» (անմիջական նախաձեւ՝ *geit-so- կամ *geit-sk-) արմատի վերականգնումը հեղինակինն է
Ավելի քիչ հավանական է փոխառություն լինելը արեւելակովկասյան աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կցեմ, կցան, կցորդ, կցորդող, կցուած, կցկտուր, կցկցութիւն, կցխանի, կցղաք, կցիր, ձայնակից, գոռակից, գործակից, ժամանակակից, ժառանգակից, իւրակից, լծակից, խաչակից, ծառայակից, կենակից, նիզակակից, հանցակից, գաղափարակից, մեղսակից, կիցք, կիցսընկեց, կցուտող, կցածեմ, կցարկեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γείτων «հարեւան, դրկից»
հուն. γειτόσυνος «հարեւան» (հայ-հունական զուգաբանություն)
տինդ. kicv «հանգույց»
Էջ 407, սյունակ 1 Էջ 407
ԿԻՒ (-ոյ) «բեկն, խեժ, ձութ, մագաղաթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gʷī- «խեժ, ձութ» (անմիջական նախաձեւ՝ *gʷī-o-)
բնիկ հնդեւրոպական` *gʷī-o-` *gʷī- «խեժ, ձութ» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ. bī «ձյութ»
ռուս. живица- «բեկն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 597; Pok. IEW 482
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԻՂԱՅ (կեղայ) «պարաստիկաւոր» (ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. qellā
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԻՍ -ի, -ից «կախարդ, կախարդանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *keu- «ուշադրութիւն դարձնել, նկատել, լսել»
Համեմատութիւնը հուն. γόης «կախարդ» բառի հետ (ՆՀԲ) կասկածելի է ձայնաւորման պատճառով. հուն. բառը ծագում է հնդեւրոպական *gou- «գոռալ, կանչել» արմատից եւ չունի -e- ձայնաւորում, որպէսզի տար կիս (*gēuk > կիս): Հնարաւոր է բառի իրանեան ծագումը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γόης «կախարդ» (կասկածելի է)