Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՏՈՒՆԿ
-ոյ
(տունգ)
«տունկ, ծառ, բույս, տնկում»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա տուն բառի հիմքում ընկած փոխաբերական իմաստներից մեկի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տնկել,
տնգել,
տնկաբեր,
տնկակից,
տնկարկ,
տնկանելի,
նորատունկ,
ծառատունկ,
մանրատունկ,
մարդատունկ,
որթատունկ,
կենդանատունկ
Տե՛ս նաեւ
ՏՌԱՅ
«մարմնի մի անդամ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Մալխասյանցը (ՀԲԲ 4, 441) գրում է «գուցե նստատեղ», այսինքն՝ կապում է տոռլ բայի հետ
Մատենագիտություն
ՀԲԲ 441
Տե՛ս նաեւ
ՏՐՄԷՍ
«մի կշռաչափ, համապատասխան դրամ՝ 1/3 դահեկան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τριμίσσιον
Մատենագիտություն
H. AG 385;
Աճ. ՀԱԲ 437
Ց
««մինչեւ» (նախդիր)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ad-
(անմիջական նախաձեւ՝ *(a)d-sk-)
զրո աստիճանի ձայնադարձով *t- տարբերակից
Ամենից հավանական է ծագումը *ad-ի զրո աստիճանի ձայնադարձով *t- տարբերակից՝ *(a)d-sk-:
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 111
ՑԱՄԱՔ
-ի, -աց
«ցամաք, չոր, չորություն, չոր, երկիր, տեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ksā-
«այրել»
(անմիջական նախաձեւ՝ *ksāma-)
Աճառյանը (ՀԱԲ 4, 448) համեմատում է եբր. smq «չորացնել» արմատի հետ՝ բխեցնելով ասոր. բրբ. մի ձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցամաքական,
ցամաքակետ,
ցամաքային,
ցամաքութիւն,
մեծացամաք,
դալարացամաք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kṣāma-
«չոր, ցամաք»
Մատենագիտություն
Pok. IEW 624;
Աճ. ՀԱԲ 448
ՑԱՒ
«ցավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ k'sā-
«այրել»
(անմիջական նախաձեւ՝ *k'sā-po-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *k'sā-po-` k'sā- «այրել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցաւիլ,
ցաւագին,
ցաւած,
ցաւոտ,
աչացաւ,
գլխացաւութիւն,
կրծացաւութիւն,
կեղցաւ,
լերդացաւ,
կուրացաւ,
սրտացաւութիւն,
ցաւագար,
ցաւագարութիւն,
ցաւալի
ՑԻՐ
«ցրված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sk'er-
«զատկել, ցատկոտել»
(անմիջական նախաձեւ՝ *sk'ēr-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցրել,
ցրիչ,
ցրումն,
ցրուել,
ցրուիչ,
ցիրացանհակ,
ցրան,
ցիր եւ ցան,
բազմացիր,
գնդացիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
čháryati
«թափում է, ցանում է, նետում է»
ՑՆԾԱԼ
«ցնծալ, ուրախանալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skend(h)-
«խնդալ»
(անմիջական նախաձեւ՝ *skendio-)
եթե առանց *s-ի ձեւից է ծագում *khend > հայ. խնդոյ ձեւը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցնծութիւն,
ցնծալից,
ցնծալի
Ց(Ն)Կ/ԳՆԻԼ
«ծնել (կենդանիների մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ken-
«հանդես գալ, ձագ ունենալ»
(անմիջական նախաձեւ՝ *sken-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
щенок
«ձագ»
ռուս.
щениться
«ձագ ունենալ, ցնկնել»
ՅՈԴԱՆ
«սերմնահեղուկ»
(բբ.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։