Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված · Էջ 148 / 430
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՆԴԱԿԵԼ «նեղել» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՆԴԷ «շուշանազգի մի բույս՝ շրեշ»
Ծագումն անհայտ է
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՆԴԻՐ (-ոյ) (բրբ. խնդիլ «ուզել») «որոնում, վեճի առարկա, քննություն, պահանջ, խնդիրք, խնդրվող բան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ken- «ջանալ, ձգտել, շտապել»
հ.-ե. արմատ՝ *ken- «քերել, քերթել, տրորել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնդրել, խնդրակ, խնդրական, խնդրություն, խնդրված, վրեժխնդիր, լրախնդիր, իմաստ(ն)ախնդիր, զուգախնդիր, համառոտախնդիր, մամռախնդիր, մարդախնդիր, պատճառախնդիր, ջրխնդիր
Նոր՝
խնդրագիր, խնդրամատույց, խնդրարկու, խնդրատու, արկածախնդիր, բծախնդիր
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆԻ «վնասակար մի միջատ»
Ծագումն անհայտ է
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆԾԱՆ «չատորացած ցողուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ken- «նոր ծագել, սկիզբ առնել, առաջանալ»
կապ ունենա հնդեւրոպական *ken- «նոր ծագել, սկիզբ առնել, առաջանալ» արմատի հետ
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆՁՈՐ (խնձոր) «խնձոր, մանրագռի պտուղ, ալոճ»
Փոխառություն
Աղբյուր՝ խուռ. hinzuri (հազիվ թե հնարավոր լինի)
ենթադրել հակառակ փոխառություն՝ կապելով հայ. խինձ- արմատի հետ՝ -որ վերջածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնձորի, խնձորենի, խնձորիկ, խնձորակալ, խնձորաբեր, կարմրախնձոր, ոսկեխնձոր, գետնախնձոր, խնձորախոտ, խնձորաչիր, խնձորահոտ, խնձորակ
Մատենագիտություն
Ղափ. ՀԼՊ 112-113; Ջահ. ՀԼՊ 426
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆՋՈՅՔ(-Ք) ((խնճոյ(-ք)), -ի, -ից) «ուրախության սեղան, հանդիսավոր հացկերույթ, խրախճանք, հանդիսականների բազմություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khendh- «խնդալ» (անմիջական նախաձեւ՝ *khendhi-o-)
Աբաեւը (Абаев, ИЭСОЯ 265) եւ Հ. Բեյլին (Bailey, DKS 483) համեմատում են օս. xyncyn «հյուրասիրել, պատվել» բայի հետ՝ համարելով իրանական փոխառություն, բայց նրանց անծանոթ է հայ-իրանական *k(h)endh- «խնդալ» զուգաբանությունը (տե՛ս խինդ)։ Աբաեւը խնջոյ-ք-ը բխեցնում է ալաներենից։ Օսերեն բայը Աբաեւը համարում է նույնական xyncyn «հաշվել, համարել» բայի հետ, իսկ Բեյլին աղբյուր է համարում *haik-/*hik- «հագեցնել, կշտացնել» արմատը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնճոյական, բազմախնճոյ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խինդ, խինձ (խնձիղ)
մ. պ. xandītan
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 131
Տե՛ս նաեւ
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆՁՈՐ II «խառնակ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՇՏՐԵԼ (սխալ ընթերցմամբ՝ իշտրել) «արհամարհել»
Ծագումն անհայտ է
թերեւս սխալ ընթերցմամբ՝ իշտրել
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՈԶԱՆ «խոզան, հնձված արտի մնացուկ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոզանել, խոզանստել
Նոր՝
խոզանակ, խոզանակաձեւ, խոզանատեղ