Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«թեր» որոնման արդյունք՝ 1906 բառահոդված · Էջ 147 / 191
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 587, սյունակ 1 Էջ 587
ՇԻԹ (շիտ) «կաթիլ, բոց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skēt- «ցատկել, ոստնել, ցայտել, բխել» (անմիջական նախաձեւ՝ *skhēt(h)-)
«բոց» իմաստը կարող է գալ *kuei-t- «լուսաւոր, սպիտակ» արմատից, մանաւանդ որ այս արմատին պատկանող բառերի մէջ կան մերձաւոր իմաստներ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիթալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. scateo «բխել, վխտալ»
հ. լիտվ. skasti (skatau) «ցատկել»
ռուս. цвести «ծաղկել»
Էջ 587, սյունակ 1 Էջ 587
ՇԻԹԵԼ «խայթել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
խայթ, խիթ եւ շիթ- ձեւերի յարաբերութեամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիթող, շիթոց, շիթ(ա)ցաւ
Տե՛ս նաեւ
Էջ 587, սյունակ 1 Էջ 587
ՇԻԼԽՏՐՏԻԿ «մի տեսակ սունկ»
Փոխառություն (թերեւս)
Էջ 587, սյունակ 1 Էջ 587
ՇԻԿԵՐԵԱՅ (շիկերե) «վայրի արու ոչխար»
Անստույգ (թերեւս)
Աւելի քիչ հաւանական է համարել փոխառութիւն պ. šekar «որս»։
Տե՛ս նաեւ
Էջ 587, սյունակ 1 Էջ 587
ՇԻՂ (-ոյ) (շեղ, շիտ) «շիւղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *skhel-)
որտեղից նաեւ ցելուլ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շղաբեր, շիղաբեր, շղաբերել, շիղադէտ, շիղահան
Տե՛ս նաեւ
Էջ 587, սյունակ 1 Էջ 587
ՇԻՂԱՅ(Ք) «սատանա, այս» ((ԲՀ))
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ասոր. šīlāšā (թերեւս ... բայց բուն աղբիւրը չի հաւաստուած) «աքիս»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 518
Էջ 587, սյունակ 1 Էջ 587
ՇԻՃ- I «քամում, բորբում, մզում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skei-d- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *skhidio-)
Աւելի քիչ հաւանական է բխեցնել *kuei- «տիղմ, կեղտ, կեղտոտել» արմատից (ըստ Պետերսոնի)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շճել, շճուկ, շիճուկ
Նոր՝
շիճուկաբուժութիւն, շիճուկային
Տե՛ս նաեւ
Էջ 587, սյունակ 1 Էջ 587
ՇԻՃ- II «անձրեւից բորբոսնած ցորեն, ցորենի բորբոս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
ստուգաբանօրէն կապուած է շիճ- «քամում, բորբում, մզում» արմատի հետ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 518
Տե՛ս նաեւ
Էջ 588, սյունակ 1 Էջ 588
ՇԻՌ «լի, առատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sker- «ցատկել» (անմիջական նախաձեւ՝ *skher-s-)
Հնարավոր է բխեցնել հնդեւրոպական *sker- «ցատկել» արմատից (*skher-s-> շիռ) որից, թերեւս, ցիր (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արբշիռ
Տե՛ս նաեւ
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԻՔԻԼՈՆ (շիքրոն) «աթոռ, նստարան»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ թյուրք-թաթարական (՞) (թերեւս)
Աճառյանը (ՀԱԲ 3, 522) նշում է ույղուր. šikusun «հանգստավայր, հյուրանոց» բառը, որ քիչ հավանական է. չկա Ռադլովի բառարանում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522