Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 146 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԲԹԱԿ
«մի բուսանյութ»
Ծագումն անհայտ է
ԲԹՈՒԼ
«կույս»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. bətūlā
Աղբյուր՝ արաբ. btūl
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 448
ԲԺԻԺ
(-ի, -այ), (բժիժ, -ոյ)
«զանգակիկ», «բալխման, հուռութ»
Փոխառություն (թերեւս)
Կրկնավոր կազմություն՝ թերեւս փոխառված իրանական աղբյուրից (հմմտ. բժժանք=վիժայք, ինչպես բէժ-վէժ), բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բժժանք,
բժժագործութիւն,
բժժագործ
Տե՛ս նաեւ
ԲԺԻՇԿ
(-ի, -աց)
«բժիշկ, բուժարար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. bīzišk
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բժշկել,
բժշկիչ,
բժշկութիւն,
բժշկարան,
բժշկանոց,
բժշկապետ,
բժշկական,
բժշկուհի
Մատենագիտություն
H. AG 120;
Աճ. ՀԱԲ 448
ԲԻԱՆ
«մատուտակ»
Ծագումն անհայտ է
ԲԻԱՐ
«մի կակղամորթ»
(բբ.)
Ծագումն անհայտ է
ԲԻԲ
(-ի, -աց)
«աչքի բիբ, ակնակապիճ»
Բնաձայն (հավանաբար)
Պատկերավոր-արտահայտչական, հավանաբար, մանկական կազմություն (հմմտ. բրբ. բիբ, պիպիկ, փիփի), որ իբրեւ այդպիսին կարելի է համեմատել (ըստ Պետերսոնի) հ. հնդկ. bimba «սկավառակ, գնդակ», պ. bubuk «բիբ», հուն. βέμβιξ «հոլ», լիտվ. bybis, bibus «պորտ» տիպի բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բբջ(ջ)իլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bimba «սկավառակ, գնդակ»
պ.
bubuk «բիբ»
հուն.
βέμβιξ «հոլ»
լիտվ.
bybis, bibus «պորտ»
ԲԻԲԻ
«բազեազգի մի թռչուն»
(բբ.)
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
ԲԻԲՂՈՍ
(-ի, -աց)
«պապիրուս, թուղթ. գիրք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βίβλος
Մատենագիտություն
H. AG 344;
Աճ. ՀԱԲ 449
ԲԻԴԻԿՉԻ
(բբիկ, փիթիկ «կախարդական գիր»)
«գրագիր, քարտուղար»
(բրբ.)
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրք-թաթարական bitikči
«գրագիր, քարտուղար»
Աղբյուր՝ թյուրք-թաթարական bitik
«գրություն»
Աղբյուր՝ թյուրք-թաթարական bidik
«գրություն»
Փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 449
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։