Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 146 / 318
ՀԱԿԱՑԵԼ
«հիանալ, զարմանալ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հակացելի
Տե՛ս նաեւ
ՀԱԿԵՏԱՐ
«ստահակ»
Ծագումն անհայտ է
Տրված է որպես ստահակ բառի մեկնություն: Ծագումն անհայտ է
ՀԱՀԱՆԴ
(հահանտ, հարհանդ)
«հանդարտ»
Ստուգաբանություն
Կրկնավոր կազմություն՝ *հանդ անհայտ արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հահանդել,
հահնդութիւն
ՀԱՂԱՐԶ
«մի հատապտուղ»
Ծագումն անհայտ է
ՀԱՃԱՐ
I
-ոյ
(բ. աճար)
«հաճար (հացաբույս)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ad-
«հաճար»
(անմիջական նախաձեւ՝ *ades/ados-)
*-io- ածանցով՝ *adio -> ած- (+ -ար ածանց)
նախաձեւի *ad- արմատից՝ *-io- ածանցով՝ *adio -> ած- (+ -ար ածանց)։ Կովկասյան մերձիմաստ ձեւերը, որոնք Աճառյանը (ՀԱԲ 3, 15-16) կասկածով դիտում է որպես հայերենի աղբյուրը, պետք է համարել հայերենից փոխառված
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
ador «հաճար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 15-16
ՀԱՃԱՐ
II
(-ի)
«փեկոն, մի պտուղ»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք հաճար (հացաբույս) բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաճարի,
հաճաբոյկ,
հաճարածառ
Տե՛ս նաեւ
ՀԱՃԵԼՔ
«հարս ու փեսայի բազմելու տեղ, գահավորակ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. hačle
հարմարեցված հայ. -ելք ածանցին
ՀԱՄ-
(հան-, հոմ-, հունաբան ձեւերում՝ ան-, ամ-)
«միեւնոյն, համայն, ամբողջովին, շատ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական ham-
(թերեւս)
Աղբյուր՝ իրանական han-
(թերեւս)
թերեւս մասամբ խառնված բնիկ ձեւերի հետ, մասամբ՝ ձեւափոխված հուն. άμός-ի ազդեցությամբ: Իրան. եւ հուն. ձեւերը գալիս են հնդեւրոպ...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համալսել,
համաչափ,
համապայծառ,
համարձակ,
համբարձումն,
համբերել,
համբերութիւն,
համայն,
հանդէպ,
հանդիպիլ,
հանդիսակ,
հանուր,
հանրական,
ընդհանուր,
հոմերամ,
հոմազգի,
հոմասեռ,
հոմատոհմ,
հոմատեսակ,
հոմացել,
հոմահայր,
հոմիլ,
ամփոփ,
համազգեստ,
համակարծիք,
համակիր,
համապատասխան
ՀԱՄԱԴԵՌ
(համդեռ, համբդեռ)
«հակառակորդ»
Ծագումն անհայտ է
ՀԱՄԱԿ
I
««գորշախայտ» (ԶԲ՝ «միագույն»)»
Ծագումն անհայտ է
«Միագույն» բացատրության դեպքում հնարավոր է կապը համակ «ամբողջ» բառի հետ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։