Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«թեր» որոնման արդյունք՝ 1906 բառահոդված · Էջ 146 / 191
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 582, սյունակ 1 Էջ 582
ՇԱՐԱՊԱՅ (ԲՀ) «հորթապատկեր (որպես կուռք)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ասոր. šərāpā (թերեւս) «աթար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 502
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐՇԱՐՈՒՐԻԿ «մի ծաղիկ»
Ստուգաբանություն (թերեւս)
Կազմված է -իկ ածանցով՝ շար եւ շարոյ բաղադրիչներից, որոնք թերեւս կապ ունեն շար «շարք» բառի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐՇԵԼ (շարժել) «պատառոտել, ցնցել, ուժեղ շարժել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել»
Կրկնավոր կազմություն (խարխլել-ի տիպի), որի արմատը թերեւս կապ ունի հնդեւրոպական *(s)ker- «կտրել» արմատի հետ (թերեւս բաղարկվել է շարժ արմատի հետ եւ ստացել «ցնցել» իմաստը)։
Տե՛ս նաեւ
Էջ 584, սյունակ 1 Էջ 584
ՇԱՇԵԼ (շօշել, շուշել) «բարբաջել»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս բնաձայնական կազմություն:
Էջ 585, սյունակ 1 Էջ 585
ՇԵԹ (շեթ) «թանկ»
Ծագումն անհայտ է (՞)
Աղբյուր՝ վրաց. šeti (թերեւս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեթութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 513
Էջ 585, սյունակ 1 Էջ 585
ՇԵՂԲ «դանակի մետաղյա մաս, դանակի բերան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skhel- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *(s)kel-p-)
Աճառյանը (ՀԱԲ 3, 508) բխեցնում է ասոր. selpa «դանակ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեղբիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. scalpe «կտրիչ, հատիչ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 127; Աճ. ՀԱԲ 508
Էջ 585, սյունակ 1 Էջ 585
ՇԵՌ «մեզ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sk'er- «արտաթորություն, կղկղանք, գոմաղբ» (անմիջական նախաձեւ՝ *skher-)
որտեղից՝ հայ. ցեռ: Հին ձեւը կարող էր -ճ ունենալ, որից առաջ եղել է ռ-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շռատ, շռծակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. ցեռ
ավ. sairya «գոմաղբ»
հուն. σκώρ «կղկղանք, գոմաղբ»
լատ. muscerda «խոզի աղբ»
ռուս. срать «կղկղել»
ռուս. мусор «աղբ»
Էջ 586, սյունակ 1 Էջ 586
ՇԵՐԵՓ (շերեպ) «շերեփ, մեծ գդալ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sker- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *skhereph- (*skhereb-))
բնիկ հնդեւրոպական՝ *skhereph- (*skhereb-)` *sker- «կտրել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շերեփակոթ, շերեփաձեւ
Նոր՝
շերեփով
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. черпать «քաշել, հանել, շերեփել»
ռուս. черпак «շերեփ»
Էջ 586, սյունակ 1 Էջ 586
ՇԷԿ (-ի, -աց) (շեկ) «շեկ, դեղնակարմիր»
Փոխառություն (թերեւս)
հմմտ. ատրաշէկ՝ ատր- «կրակ» բաղադրիչով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիկնիլ, շիկաթան, շիկակարմիր, շիկափոկ, շիկխարի, հրաշէկ, հրաշիկանալ, ատրաշէկ, ատրաշէակ
Նոր՝
շիկահեր, շիկամորթ, շիկանալ
Էջ 586, սյունակ 1 Էջ 586
ՇԷՋ- «շիջում, մարում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'ueit- «լուսավորել, լուսավոր, սպիտակ» «առկայծել» իմաստի զարգացմամբ
բնիկ հնդեւրոպական՝ *k'ueit- «լուսավորել, լուսավոր, սպիտակ» հիմքից՝ «առկայծել» իմաստի զարգացմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիջանիլ, շիջուցիլ, շիջելափառ, շիջանուտ, անշէջ, դիւրաշէջ
Նոր՝
հրդեհաշէջ, հրշէջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. śvit- «փայլել»
ավ. spaēta- «սպիտակ»