Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված
· Էջ 146 / 400
ԽԱՐԱԶԱՆ
(-ի, -աց)
«խարազան, մտրակ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *xarāzan
«էշ քշող»
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարազանահարված,
խարազանել
Մատենագիտություն
H. AG 158;
Աճ. ՀԱԲ 340
ԽԱՐԱԶՆ
«քուրձ, մազազգեստ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ՝ խարազնազգեաց, խարազնազգեստ, խարազնաւոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարազնազգեաց,
խարազնազգեստ,
խարազնաւոր
ԽԱՐԱՀԱՐ
(խադահար)
«մի տեսակ բույս (խոտ)՝ արեւամայր (արեգական մայր)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
-հար-ը թերեւս հայերեն բաղադրիչն է, բայց այս դեպքում ի՞նչ է խադ/ր-
ԽԱՐԱՓ
II
«կերկերուն (°)» կամ «խռպոտ (°)»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ker-
«կերկերուն»
(անմիջական նախաձեւ՝ *knorəph-)
*k/kh անցմամբ
հնդեւրոպական՝ բնաձայնական (խռպոտ ձայների համար) արմատից: Կարող է լինել եւ ինքնուրույն բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարափաձայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
krpatē «ողբում է»
լատ.
crepō «հնչել»
հ. վ. գ.
hraban «ագռավ»
ԽԱՐԲԱԼ
(խալբալ)
«մաղ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. ‘arbālā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարբալել,
խալբալել,
-իլ,
խարբալումն
Մատենագիտություն
H. AG 304;
Աճ. ՀԱԲ 343
ԽԱՐԴԱԽ
(-ի, -աց)
«խարդախ, խաբեբա, նենգ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կապ ունի խարդաւ, խարդաւան ձեւերի հետ, որոնց ծագումը նոյնպէս չի պարզված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարդախել,
խարդախութիւն,
խարդախիչ,
խարդախալի,
անխարդախ
ԽԱՐԴԱՒ(ԱՆ)ԵԼ
«խաբել, մոլորեցնել, խաբելով պղծել, խաբելով գցել»
Անստույգ (թերեւս)
Թերեւս կապ ունի խարդախ ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարդաւանութիւն,
խարդաւանակ,
խարդաւանք,
խարդաւտութիւն
ԽԱՐԵԼ
I
«այրել, դաղել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ker-
«այրել, վառել, ջեռուցել»
(անմիջական նախաձեւ՝ *khr- (*khər-, *khor-))
բնիկ հնդեւրոպական՝ *khr- (*khər-, *khor-) ` *ker- «այրել, վառել, ջեռուցել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարակել,
խարակիչ,
խարան,
խարոյկ,
խարոյկել,
խարուկածին,
եղեմնախար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
hyrr «կրակ»
հ. վ. գ.
herd «օջախ»
լիտվ.
kùrti «ջեռուցել, տաքացնել»
լիտվ.
kárštas «տաք, ջերմ, կիզիչ»
լատ.
cremō «այրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
Տե՛ս նաեւ
ԽԱՐԵԼ
II
«խաբել, մոլորեցնել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարանք
ԽԱՐԻ
«հավաժիպակ, հորթալեզու (բոյս)»
(բուսաբանություն)
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեկխարի,
շիկխարի,
շիխար
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։