Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 146 / 430
ԽԻՊԱՐ
«մանր քար, խիճ»
(բարբառային)
Ծագումն անհայտ է
ԽԻՍՏ
(-ի, -աց)
«կարծր, պինդ, դժվարին, խիստ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ai-d-
«խփել, հրել»
(անմիջական նախաձեւ՝ *khid-to-)
այս դեպքում հայերենում գործում է *dt > *tt > st անցումը, եւ նա պատկանում է *tt > st անցմամբ բնութագրվող տարածքին (արեալին), այսինքն` իրանական, հունական, բալթիական եւ սլավոնական լեզուներին։ Աճառյանը (ՀԱԲ 2, 370) դնում է կասկածելի ստուգաբանությունների մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խստութիւն,
խստապահանջ,
խստանալ,
անխստապահանջ,
խստաձայն,
խստաբերութիւն,
խստաշունչ,
խստասիրտ,
խստերախ,
խստիւ,
խստաբար,
խստել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
khēda «ճնշում, ծանր բեռ»
հ. հնդկ.
khidáti «պոկում է, սեղմում է»
հայ.
խիթ, խթել, խեթ (*t ածականով)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 370
ԽԻՐ
«կանացի մի զարդ»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ԽԻՒ
«սարյակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *khēu-
«ճչալ, ոռնալ»
(անմիջական նախաձեւ՝ *kau-, *keu-)
բնաձայնական արմատ
Քմայնացած *k'-ով ձեւից է սագ (*k'auā):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
hūwo «բու»
լիտվ.
kóvás «եղջերուկ»
լիտվ.
kóva «սերմնաքաղ ագռավ»
բուլղ.
cavka
չեխ.
cavka
լեհ.
kawkaw «եղջերուկ»
ԽԻՓԱԿ
(խուակ)
«մի աստղ»
(աստղաբաշխական)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ԽԼԵԶ
(բրբ. նաեւ՝ «խխունջ»)
«մողես»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *khōleig'h-)
*k > *kh անցմամբ
Քիչ հաւանական է նաեւ ծագումը սեմական աղբիւրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլեզագի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκώληξ «որդ»
լատ.
coluber «փոքր օձ»
ասոր.
xlezōnā
արաբ.
halazun «խխունջ»
Մատենագիտություն
Ջհաւկեան, ՕԻՄՊԱՅ 115
ԽԼԻՐՏ
«խլրտում, շարժում, երերում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel-
«քշել, արագ շարժել»
(անմիջական նախաձեւ՝ *khēl-)
*khēlidro- > խլիրտ ՞
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլրտել,
խլրտական,
խլրտումն,
անխլիրտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kaláyati «քշում է»
հուն.
κέλλω «քշել (ափ)»
հուն.
κλονέω «քշել, շարժել»
հուն.
κλόνος «իրարանցում, խլրտութիւն»
լատ.
celer «արագաշարժ»
լատ.
celeber «բազմամարդ, աշխոյժ»
Մատենագիտություն
Ջհաւկեան, ՕԻՄՊԱՅ 115
ԽԼՈՒՐԴ
(-ի, -ից)
«խլուրդ, դաշտամուկ»
Անստույգ
Աղբյուր՝ ասոր. *xulda
«խլուրդ»
Գոհացուցիչ չեն ինչպէս հնդեւրոպական, այնպէս էլ ասորական ծագման վարկածները. առաջին դէպքում ուշադրութեան արժանի է համեմատութիւնը սլաւ. *kroto «խլուրդ» (ռուս. крот) բառի հետ, բայց չի վերականգնւում գոհացուցիչ նախաձեւ. երկրորդ դէպքում համարւում է ասորական փոխառութիւն՝ *xulda* «խլուրդ» (Աճ. ՀԱԲ 2, 374), բայց չի բացատրւում *ր*-ն, ուստի հնարաւոր աղբիւր է համարում ասորական բարբառային մի ձեւ (հմմտ. xaldūdā համիմաստ բառը)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլրդենի,
խլրդնի
Նոր՝
խլրդային
խլրդային
Զուգաբանություններ այլ լեզուներում
սլաւ.
*kroto «խլուրդ» (ռուս. крот)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 374
ԽԼՊԼՏԱԼ
(բբ)
(ԲՀ՝ խալպտալ)
«խայտալ, թռչկոտել, թայտալ, շարժվել, զեռալ»
(բառարանային)
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *kēl-
«քշել, արագ շարժել»
(անմիջական նախաձեւ՝ */խլ-)
կրկնաւոր կազմութիւն
կրկնաւոր կազմութիւն՝ */խլ- արմատից (հմմտ. բրբ. խլվլալ), որ կարող է կապ ունենալ հնդեւրոպական *kēl- արմատից՝ *khēl > խլ- (՞)
Տե՛ս նաեւ
ԽԽԵԼ
(-իլ)
«ծակել»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խխումն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։