Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 146 / 919
ԲԱՀ
(-ու, ուշ՝ -ի, -ից)
«բահ, երկաթե թի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher-
«սուր գործիքով գործել՝ ծակել, կտրել, ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *bhr-ti- կամ *bher-ti-)
Հայերեն ա-ով ձեւը սովորական չէ, եւ հնարավոր է ենթադրել իրանական աղբյուր, ինչպես մահ բառի դեպքում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բահաւոր,
բահել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φάρος «գութան»
լատ.
forō-, āre
հ. վ. գ.
boron «ծակել»
ռուս.
борона «ցաքան»
ռուս.
брить «ածիլել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 392-393
ԲԱՀԱԴՈՒՐ
«քաջ, կտրիճ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. bahādur
Աղբյուր՝ թյուրք. bayatur
թյուրքական աղբյուրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. թյուրք.
bayatur
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 394
ԲԱՀԼԻԿ
«ձեռնագրահ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *bahlīk
Աղբյուր՝ պ. bahla
իրանական աղբյուրից՝ *bahlīk:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
bahla
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 394
ԲԱՀՂԱԿ
(պահղակ)
«ինչ-որ գորգանման բան»
Փոխառություն
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը հայտնի չէ:
ԲԱՀՈՒԱՆԴ
«կանացի մի զարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *bahu-βand
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
bāzūband
Մատենագիտություն
H. AG 116;
Աճ. ՀԱԲ 394
ԲԱՀՐԱԿ
I
«մանավանդ, առանձնապես»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. bahrak
(ֆր. surtout)
ԲԱՀՐԱՅ
«բահրա, տասանորդ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. bahra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 395
ԲԱՂ
I
«կից, հար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhendh-
«կապել»
(անմիջական նախաձեւ՝ *bhendh-la-)
ածանցյալ ձեւ
Բաղ-ը գործածված է հատկապես հունաբան հեղինակների երկերում որպես նախածանց՝ փադ-ին զուգահեռ: Ծագումը չի պարզված: Մնացած վարկածներն ավելի անհավանական են. 1. բաղեղն-ի եւ հնդեւրոպական *bhel-eno- (թունավոր խոտերի նշանակում) հիմքի նմանությունը պատահական է: 2. բաղ-ի եւ փադ-ի նույնացումը որպես բարբառային հնագույն տարբերակներ կասկածելի է. պատահական պետք է համարել նմանությունը բյուրք. bār «կապել» արմատի հետ, եթե նկատի առնենք, որ հայ դ-ն նախապես ձայնորդային հնչում է ունեցել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղայք,
բաղել,
բաղբաղայք,
բաղաբաղել,
բաղբաղանք,
բաղբաղել,
անբաղայ,
անբաղայապես,
անբաղապես,
անբաղադայ,
կողբաղ,
բաղեղն,
բաղել,
բառեղ,
բարեխ,
զբաղիլ,
սբաղիլ,
զբաղնուլ,
զբաղանք,
զբաղասեր,
զբաղկոտ,
ընդզբաղիլ,
անզբաղապես,
բազմազբաղ,
զբաղայեղ
ԲԱՂ
II
(ոչ բաղ «ոչ միայն»)
«միայն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ եբր. bal
(թերեւս)
«ոչ իսկ, դեռ ոչ»
այս բառը գործածող Սասնեցին սիրում է եբրայերեն բառեր գործածել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 395
ԲԱՂԱՄ
«շիկածառ, բրազիլյան փայտ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. bayam < արաբ. baqqam < պրսկ. bakam
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 395-396
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։