Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 145 / 190
ՊԱԼ
II
«քարաժայռ, քար»
Անստույգ (թերեւս)
թերեւս նոյնն է պաղանձաւ-ի պաղ-ի հետ: - Աճառեանը (ՀԱԲ 4, 4), բերելով բարբառային պալ «լայն եւ դուրս ցցուած» բառը, համեմատում է հնդեւրոպական *bal- «ուժեղ» արմատի հետ (°). սրանց հետ կապում է ալպեան pala «քարակոյտ, գերեզմանաքար», balu «քարաժայռ» բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալպեան
pala «քարակոյտ, գերեզմանաքար»
ալպեան
balu «քարաժայռ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4
Տե՛ս նաեւ
ՊԱԽԱՃՃԱՄ
«կարկանդակ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
պախ-ը նույնն է պախել «եփել» արմատի հետ
ՊԱԽՈՒՑ
(պախոյրց, պախուրց, պախցոյք, պահուց)
(-ոյ)
«սանձ, երասանակ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *pak-
«կապել»
որպես ինչ-որ centum լեզվի ներդրում
Ծագումն անհայտ է: հնդեւրոպական *pak- «կապել» արմատի հետ կապը կասկածելի է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պախուցաթափ,
պախուրցկոթ,
պահրացի
ՊԱԽՐՈՒՃԻ
«մի բույս (secale cornutum (°))»
(բուսաբանական)
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ բ. պախրու (պախրայ «այծյամ» բառի սեռ. հ.) ձեւի հետ:
ՊԱԿՆՈՒԼ
(պակչիլ)
«վախենալ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական՞ (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Արմատը փոխառություն է պախ- արմատի հետ միասին, բայց բուն աղբյուրը (իրանակա՞ն) չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պակումն
ՊԱՀ
II
««լավ, պատշաճ» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
պահ արմատի մի առումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պահապետ
ՊԱՂ
II
«փայլ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *(s)phel-
«փայլել»
Որեւէ հարաբերութիւն ունի՞ հնդեւրոպական *(s)phel- «փայլել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պաղպպանձ,
պաղպպանձական,
պաղպաջ
ՊԱՂ
III
«քար»
Բնիկ հնդեւրոպական
Կապուած է պալ «քարաժայռ» արմատի հետ՝ ղ/լ հերթագայութեամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պաղանձաւ
Տե՛ս նաեւ
ՊԱՂԱՂ
«պարզ, միազանգված»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pal-
«ծալել»
Աղբյուր՝ ակկադ. balālu(m)
(կասկածելի)
«խառնել, ձուլել»
Կասկածելի է ակկադական ծագման վարկածը՝ balālu(m) «խառնել, ձուլել»։ Պարզ չէ նաեւ հարաբերութիւնը հնդեւրոպական *pal- «ծալել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միապաղաղ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 470
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։