Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 144 / 448
ԺԻՐ
(-ի, -աց)
«ժիր, աշխույժ, եռանդուն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *žīr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժրանալ,
ժրել,
ժրագլուխ,
ժրահաւ,
ժրաջան,
ժրապէս,
ժրանձնակ,
ժրութիւն,
ժիրաժիր,
քաջաժիր
Նոր՝
ժրաջանութիւն
ժրաջանութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
jīra
պ.
zīrak
աֆղ.
žir
Մատենագիտություն
H. AG 156;
Աճ. ՀԱԲ 230
ԺԽՈՐ
«ժխոր, խառնաշփոթ, աղմուկ. խառնաշփոթություն, խառնակ, շփոթ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժխորել,
ժխորումն,
ժխորտել
ԺԽՏԵԼ
(ժխտիլ «կեղծել, ձեւացնել»)
«ժխտել, բացառել, մերժել, ուրանալ, ապերախտ գտնվել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժխտում,
ժխտական
ԺՄԵՐԵՍ
«?»
Ստուգաբանություն
Վրիպակ, ըստ ձեռագրերի պետք է ուղղել՝ խորշոմերես
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 232
ԺՈԽ
(ժող-, ժուղ)
«մոռ, ազնվամորի»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժոխուտ,
ժոխուր
Նոր՝
ժոխենի
ժոխենի
ԺՈՂՈՎ
(-ոյ)
«ժողով, հավաք»
Ծագումն անհայտ է
*ժող սկզբնաձեւի՞ց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժողովել,
ժողովուրդ,
չժողովուրդ,
ժողովրդանոց,
ժողովարան,
ժողովտեղ,
ժողութիւն,
բազմաժողով,
զաւրաժողով,
դրամաժողով,
քաղաքաժողով,
ընչաժողով,
բրբաժողով,
յոգնաժողով
Նոր՝
ժողովական, ժողովամոլ, ժողովասեր
ժողովական, ժողովամոլ, ժողովասեր
ԺՈՐԵՆԻ
«խուրմա»
(բրբ.)
Ծագումն անհայտ է
ԺՈՒԼԱԿ
«արտույտի տեսակ»
(բբ)
Ծագումն անհայտ է
Բառարանային նորակերտություն
ԺՊԻՏ
(ժմիտ, ժմբիտ)
«քմծիծաղ, ժպիտ»
Ծագումն անհայտ է
Նմանությունը հնդեւրոպական *gʷhemb- «ուրախ ցատկոտել» արմատի հետ պատահական պետք է համարել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժպտիլ,
ժմտիլ,
ժմբտիլ,
ժպտումն,
ժպտական,
բարեժպիտ
Նոր՝
ժպտալից, ժպտուն
ժպտալից, ժպտուն
ԺՊԻՐՀ
«լկտի, լիրբ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական *aži-pivra
(բուն աղբյուրը չի հավաստված)
«օձահայր»
Աճառյանը (ՀԱԲ 4, 631-632) ենթադրում է որպես աղբյուր *aži-pivra «օձահայր» ձեւը (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժպրհիլ,
ժպրհութիւն,
ժպրհերես
Մատենագիտություն
ՀԱԲ 631-632
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։