Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եղ» որոնման արդյունք՝ 1998 բառահոդված · Էջ 144 / 200
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 567, սյունակ 1 Էջ 567
ՆԵԵՂԱՍ (-ի, -աց) «մի թռչուն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. νεέλασσα
Աղբյուր՝ եբր. ne’elāsā «սիրամարգ կամ ջայլամ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 448
Էջ 568, սյունակ 1 Էջ 568
ՆԻԳ II «ջղաձգություն, սեղմում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nēu- «ցնցել, հարված տալ» (անմիջական նախաձեւ՝ *neu-)
Աճառյանը (ՀԱԲ 3, 450-451) միացնում է նախորդ նիգ-ի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. nudáti «հրում է, շարժում է»
հուն. νύσσω «ծակում եմ, խփում եմ, հրում եմ»
լիտվ. niurkyti «սեղմել, ճզմել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 140, 183; Աճառյան 450-451
Տե՛ս նաեւ
Էջ 568, սյունակ 1 Էջ 568
ՆԻԼ «լեղակ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. nīl «լեղակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 452
Էջ 568, սյունակ 1 Էջ 568
ՆԻՆՋ «նինջ»
Ծագումն անհայտ է
Կապ չունի հինդուստ. nīnd «քուն մտնել» բայի հետ, որ հանգում է հնդեւրոպական *meigh-ին (այդտեղից հայ. մէզ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ննջել, դժուարանինջ, քաղցրանինջ, անննջելի, ննջարան, ննջասենեակ
Տե՛ս նաեւ
Էջ 568, սյունակ 1 Էջ 568
ՆԻՍՏ -ոյ «նստվածք, նիստ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sed- «նստել» (անմիջական նախաձեւ՝ *ni-zdo-) *ni «ցած» + *zd
Բնիկ հնդեւրոպական՝ *ni-zdo- (*ni «ցած», *sed/*zd «նստել») արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նստիլ, ստուերանիստ, նստել, գահանստիլ, նստակեաց, մեծանիստ, երկայնանիստ, թագաւորանիստ, լայնանիստ, գեղեցկանիստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. nisidati «նստում է»
սողդ. nista «նստած»
հ. վ. գ. nest
անգլ. nest
Մատենագիտություն
H. AG 178; Աճ. ՀԱԲ 453-454
Էջ 570, սյունակ 1 Էջ 570
ՆՄԱՆ (-ի, -ից) «նման»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *nimān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նմանիլ, նմանակից, նմանահան, նմանութիւն, նմանի, նմանավիշտ, աննման, հայրանման, ծովանման, խաչանման, խեցանման, գեղնման, դեղնման
Նոր՝
նմանողական, նմանողութիւն, օձանման
Մատենագիտություն
H. AG 205; Աճ. ՀԱԲ 459
Էջ 571, սյունակ 1 Էջ 571
ՆՇԴԱՐ(Ի) «եղնի, բոխի»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. noštar
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նշդարենի
Մատենագիտություն
Ղազ.-Ավետ. ՄՀԲ 195
Էջ 572, սյունակ 1 Էջ 572
ՆՈՒԱԳ I -ի, -աց «երգ, երաժշտություն. երգի եղանակ նվագ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. nivāg
Աղբյուր՝ պ. navā
փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նուագել, նուագածու, նուագայարդար, նուագարան, քաղցրանուագ, սաղմոսանուագ, հոգենուագ, բազմանուագ, գեղեցկանուագ
Նոր՝
նուագախումբ, նուագահանդէս, նուագային, ցայգանուագ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. nivāg
պ. navā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567; Bailey, DKS 195
Էջ 573, սյունակ 1 Էջ 573
ՆՈՒԱՂ «նվաղ, թույլ, տկար, աղոտ, մեղմ, պակասավոր, թերի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ual- «ուժեղ լինել» (անմիջական նախաձեւ՝ *ne-ual-) *ne- ժխտականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական կազմություն՝ *ne-ual- «ոչ ուժեղ»՝ *ual- «ուժեղ լինել» արմատից: Ըստ Դյումեզիլի (Pok. IEW 1, 756), ունի իրանական ծագում, թեեւ նման իրանական բառ չի հավաստված:
Մատենագիտություն
Pok. IEW 756
Էջ 573, սյունակ 1 Էջ 573
ՆՈՒԿՐԱՅ «աման (դեղ եփելու)» (բժշկ.)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. nuqra
Փոխառություն՝ արաբ. nuqra:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 471