Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 144 / 344
ԽԵՂԱԿԱՆ
(խեղանակ)
««հաստատուն» կամ «գլխավոր» (ԲՀ)»
Անստույգ
Խեղական ձեւը կարող է կապված լինել խեղ- = խել «խելք, գլուխ» արմատի հետ: Խեղանակ ձեւը որոշ ձեռագրերում կապվում է հեղինակ «առաջնորդ, գլխավոր» բառի հետ:
ԽԵՂԲ
(խիղբ)
«ծիլ, ընձյուղ, արմատի մազմզուք, թելեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khel-p-)
Համեմատված է խեթ. huelpi «մատղաշ, քնքուշ, խակ» բառի հետ, որ քիչ հավանական է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեղբիլ,
խեղբ արկանել,
առնուլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκόλοψ «ցից, կարթի ծայր, ձող, փուշ, ծլեպ, ցլեպ»
հ. անգլ.
scielf «ժայռի ծայր»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 77;
Ջահ. ՀՀՀԼ 150
ԽԵՂԴ
II
(-ի, -ից)
(խիղդ)
«խեղդում, խեղդելու բռն»
Բնիկ հնդեւրոպական
Ծագմամբ կապված է հեղձ արմատի հետ: Հազիվ թե կապ ունենա *(s)kel- «չորացնել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեղդել,
խեղդամահ,
խեղդան,
խեղդարկել,
խեղդելիք,
խեղդումն,
ձիւնախեղդ,
բբախեղդ,
լարախեղդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκέλλω «չորացնել»
հուն.
σκληρός «չոր, կոշտ, ծանր, մռայլ»
գ.
helleg «հոգնած, ծարավից ուժասպառ»
Մատենագիտություն
Ջահուկյան, ՕԻԴՊԱՅ 112
ԽԵՂՃ
(խեղտ)
«ձեւ, տեսք, կազմ, կատարելություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kelg-
«ոլորվել, գալարվել, նենգություն, կեղծիք»
(անմիջական նախաձեւ՝ *khelg-)
բխում է *kelg- «ոլորվել, գալարվել, նենգություն, կեղծիք» արմատի *khelg- տարբերակից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տխեղճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
celg «նենգություն, խորամանկություն, դավաճանություն»
հ. անգլ.
hylc «ծռում, ոլորք»
լեհ.
chołgacsię «սողալ, սահել, քարշ գալ»
Տե՛ս նաեւ
ԽԵՆԵՇ
(խենեշ, խենեշ)
«թուլամորթ, մեղկ, գոփ, շվայտ, վատ, զազիր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ken-
«քերել, տրորել»
(անմիջական նախաձեւ՝ *khen-eskh-)
Բնիկ հնդեւրոպական` *khen-eskh-` *ken- «քերել, տրորել» արմատից: Եթե ճիշտ է այս ստուգաբանությունը, ապա վրաց. xeneši «վատ, զազիր, անպիտան» բառը փոխառություն է հայերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խենեշանալ,
խենեշութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
hnasqus «թույլ, փափուկ, քնքուշ»
հ. անգլ.
hnesce «փափուկ, փափուկ, թույլ»
հ. վ. գ.
(h)nascōn «վայելել»
հուն.
κιναιδος «անառակ, գոփ, շվայտ մարդ»
Մատենագիտություն
Ջհայկյան, ՕԻԱՊԱՅ 112
ԽԵՆԹ
(խենդ)
«խենթ, հիմար»
Ծագումն անհայտ է
Քիչ հավանական է կապը *skēth- «վնաս» (այստեղից` խաբել եւ խաբարել բայերը) արմատի հետ` որպես սրա ռնգային ձեւ: Քիչ հավանական է նաեւ կապը *kwenth- «տանջել, համբերել» բայերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խենթական,
խենթանալ,
խենթութիւն,
խենթուկ
Տե՛ս նաեւ
ԽԵՇԱԿ
««ազնիվ ձի, նժույգ» (ըստ ԱԲ-ի) կամ «քուռակ» (ըստ ՀԱԲ-ի)»
Ծագումն անհայտ է
ԽԵՐԵՒԵՇ(Տ)
(հարէժ)
(-ի, -աց)
«մանրադրամ, լումա, բարակ թերթ, փոքր կտոր»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել»
*k>*kh անցմամբ
Կասկածելի է կապը հնդեւրոպական *(s)ker- «կտրել» արմատի հետ` *k>*kh անցմամբ։
Տե՛ս նաեւ
ԽԵՐՇԵՏ
(հերշատ)
««մնացուկ. մանրուք» (կամ «հիշատա՞կ»)»
Անստույգ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խերշետանք
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։