Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 143 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՌ «ոռ, հետույք, տակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ors- «նույնիմաստ» (անմիջական նախաձեւ՝ *orsos)
Բնիկ հնդեւրոպական՝ *orsos նույնիմաստ նախաձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոռճան, բրդոռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ὄρρος
հ. վ. գ. ars
հ. անգլ. ears
խեթ. arra
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 564
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՌՆ I «պորտաքար, կամարի միջնաքար»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *persna- հիմքի հետ, որի իմաստը վերականգնում են «կրունկ, գարշապար», բայց որը կարող է մարմնի մասի լայն ըմբռնում ունենալ, նշանակել, օրինակ, «պորտ»։
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍԿՐ (-եր) «ոսկոր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ost(h)- «ոսկոր» (անմիջական նախաձեւ՝ *ost-ko- կամ *ostuer-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկրոտի, ոսկրաբանդ, ոսկրկու, հաստոսկր, փղոսկր, փղոսկրեայ
Նոր՝
զատոսկր, ծղոսկր, կրծոսկր, ճակատոսկր
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. asti «սրունքոսկր»
հուն. ὀστέον
բրետ. askourn
հ. հնդկ. asthi-
խեթ. nastai- «ոսկոր»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 567
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏ III «ոստյուն»
Ստուգաբանություն (թերեւս)
թերեւս ծագմամբ նույնն է ոստ «ճյուղ» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստնուլ, ոստել, ոստոստել, ընդոստ, որոտընդոստ, դիւրոստոյց, կարծոստ, առոստ
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏԱՆ «թագավորանիստ, թագավորական քաղաք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ պ. ōstāndār «գավառապետ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստանեաց, ոստանիկ, սարոստանիկ
Մատենագիտություն
H. AG 215; Աճ. ՀԱԲ 570
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՍՏՂ «սոսնձապատ ճյուղ թռչուն որսալու համար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
ոստ «ճյուղ» բառի հետ նույնը՝ աճած -ղ-ով։
Տե՛ս նաեւ
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՍՏՈՒՑԻ «վարդապետ»
Անստույգ (թերեւս)
ուսուցիչ բառի սխալագրութիւնը
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՎԿԻՆ «մարգագետին»
Ծագումն անհայտ է
ԲՀ՝ «մարգ, մարք»
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՏՆ -ին, -ամբ, ոտք, -ից «ոտք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pod- «ոտք» (անմիջական նախաձեւ՝ *pod-m-) *pod-/pəd- արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոտնակապ, ոտնակապել, ոտնառ, ոտնատեղի, ոտանաւոր, հետիոտն, անոտք, լեռնոտեայք, անոտեայ, քարըմբռոտել, ոտնաձայն, խոչընդոտն, ճիոտն, արագոտն, եղնոտն, բազմանոտանի, չորքոտանի, երկոտանի, երեքոտանի, եռոտանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. pad
ավ. paθ-
հուն. πούς (սեռ. ποδός)
գոթ. fōtus
խեթ. pata- «ոտք»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 573-574
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԴՆ (-ան, -ունք, -անց) «որդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *uert-) t-ով աճած
Ի՞նչ յարաբերութիւն ունի հնդեւրոպական *uer- «պտտել, ծռել» նախաձեւի, հատկապէս սրա *t-ով աճած *uert- արմատի հետ. հնարաւոր է սկզբնային *u-ի անկում o-ի մոտ (*uort-m > որդ-ն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որդնալից, որդնածին, որդնահատ, որդնիլ
Նոր՝
որդնոտ, որդնոտիլ