Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 143 / 411
ԽԱԼԱՅ
«հարկատեսակ, գինեհարկ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ թյուրք-թաթարական խալան
(թերեւս)
Ավելի քիչ հավանական է արաբ. աղբյուրը. հմմտ. խալաթ:
Տե՛ս նաեւ
ԽԱԼԱՆԵԼ
«պոռնկություն անել»
Ծագումն անհայտ է
(բհ՝ «պոռնկել»):
ԽԱԼԻ(Ն)Ճ
«մի ծաղիկ»
Ստուգաբանություն
Աճառյանը (ՀԱԲ 2, 315) հնարավոր է համարում համեմատել խալանճ (խալանջ) բառի հետ:
Տե՛ս նաեւ
ԽԱԽԱԼ
«խոշորանցք մաղ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խախալել,
խախալամիտ,
խախալտակել
ԽԱԽԱՆՋԵԼ
«այլանդակ ձայներ հանել»
Բնաձայն
կրկնավոր կազմություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 316
ԽԱԽԱՆՔ
«բարձրաձայն (քահ-քահ) ծիծաղ»
Բնիկ հնդեւրոպական
խախալ (արհեստական բաղադրություն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խախալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kákhati «ծիծաղում է»
հուն.
καγχαζω
լատ.
cachinnō
հ. վ. գ.
kachazzen «բարձրաձայն ծիծաղել»
ռուս.
хохотать «քրքջալ»
Մատենագիտություն
H. AG 455;
Աճ. ՀԱԲ 316;
Pok. IEW 634
ԽԱԽԱՅ
ուշ՝ -ի, -աց
«մակարդ, պանրի մակարդ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *kuath-
«եռալ, թթվել, խմորվել»
(անմիջական նախաձեւ՝ *kuhat-so-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խախացել,
խախացոց,
խախցոց,
խաղցոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
caseus «պանիր»
ռուս.
квас «կվաս»
հայ.
քացախ
ԽԱԽԻՃ
««մանր» (կտորտանք)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)eid-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khidio-)
կրկնավոր խիծ < *khidio- ձեւից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
chita «կտրված»
հուն.
σχιδαξ «տաշեղ»
ԽԱԽՈՒՏ
«խարխուլ, անհաստատ, խափուտ, քակված, քանդված»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keud-
«նետել, շտապել, նետվել»
(անմիջական նախաձեւ՝ *khə-khud-)
կրկնավոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kodati «քշում է»
հ. անգլ.
sceoton «նետել, հրել»
հ. վ. գ.
sciozan «նետել, արագացնելով շարժել»
ԽԱԾ-
«խածելը, կծելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khād-
«կծել»
(անմիջական նախաձեւ՝ *khād-s-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խածանել,
խածանումն,
խածուած,
խածատել,
խածատանք,
խածի,
խածեակ,
անխած,
օձախած,
խածկտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
khādat «ծամում է, կծում է»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 317-318;
Pok. IEW 634;
Ջահ. ՀԼՊ 134
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։