Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 143 / 919
ԲԱԶՈՒՄ
(-ի, -աց)
«շատ»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *bhng'hu-
Աղբյուր՝ իրան. *bazum
հունարենի ազդեցությամբ գործածված է որպես գերադրականին համազոր ձեւակազմիչ. թեեւ հնարավոր էր նաեւ անմիջական զարգացում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բազմատար,
բազմագույն,
բազմադիմի,
բազմազար,
բազմաժամանակեայ,
բազմաժողով,
բազմահմուտ,
բազմանալ,
բազմատր,
բազմութիւն,
բազմաբովանդակ,
բազմալեզուեան,
բազմակողմանի,
բազմահատոր,
բազմանիստ,
բազմապատիկ,
բազմավանկ
Մատենագիտություն
H. AG 426;
Աճ. ՀԱԲ 378
ԲԱԶՊԱՆ
«պատարագչի թեւնոց, ձեռնոց»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *bāzu-pan
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բազուկ (<իրան.)
հայ.
-պան
Մատենագիտություն
H. AG 114;
Աճ. ՀԱԲ 379
ԲԱԶՐԻՔ
«բազմոց, գահույք, սանդուղք»
Ծագումն անհայտ է
իրանական փոխառությու՞ն՝ բազմիլ-ից տարբեր ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բազրոտն
ԲԱԹ
««միայն» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
ԲԱԹԱԹ
«փաթաթում»
Բնաձայն (թերեւս)
փաթութ-ի (փաթաթ-ել) բարբառային տարբերակը (հմմտ. բլ(չ)իլ-փլ(չ)իլ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաթաթուկ,
բաթակենի
ԲԱԹՐՈՆ
(-ի, -աց)
«բազմոց»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βάθρον
Մատենագիտություն
H. AG 342;
Աճ. ՀԱԲ 380
ԲԱԺ
I
(-ի, -ից)
«մաքս, հարկ, տուրք»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ մ. պ. baž
(հավանաբար)
Աղբյուր՝ պ. baž
(հավանաբար)
ամբողջական փոխառություններ են նաեւ բաժապան, բաժապետ բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաժտուն,
բաժրար,
բաժապան,
բաժապետ
ԲԱԺ
II
«մաս, հաղորդ, մասնակից, բախտ, ճակատագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. baž
հմմտ. հայ. (<իրան.) բաժ «մաքս. տուրք, հարկ», բաժանել, բաժին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաժակից,
բաժամիտ,
անբաժ,
ջրաբաժ
ԲԱԺԱԲՈՒՆ
««իջումն» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
բաժաբումն (ինչ-որ *բաժաբել բայի՞ց), ինչպես գրված է ձեռագրերից մեկում
ԲԱԺԱԿ
(-ի, -աց, -ոյ)
(բարժակ, այլեւ, սխալ ստուգաբանությամբ՝ բաժանակ)
«բաժակ, գավաթ, ըմպանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *bāžak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաժակիկ,
բաժակեան,
բաժակել,
բաժակակալ,
բաժակագող,
բաժակաման,
բաժակաձեւ,
բաժակաճառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բաժանել
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։