Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 142 / 411
ԽԱԶ
II
(-ի)
«գիծ, գիր, ձայնագրական նշան, նետի սայրի ճեղք»
Փոխառություն (թերեւս)
կովկասյան փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խազել,
խազած
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
xazi «գիծ, շարք»
ուդ.
xaz «գիծ»
լազ.
xaz «գծել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 310
ԽԱԶ
III
«մոլեգնորեն ցանկացող»
Փոխառություն
Ծագում է իրանական աղբյուրից եւ փոխառված է դատախազ, մատակախազ բառերի կազմում։ Աճառյանը (ՀԱԲ 2, 311) նույնացնում է խանձ արմատի հետ՝ նձ/զ հերթագայությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գինեխազութիւն,
իգախազութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
xvāstan (xvāz)
սողդ.
juz «ուզել, խնդրել, պահանջել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 522;
Ջահ. ՀԼՊ 526;
Ջահ. ՀԼՊ 533;
Աճ. ՀԱԲ 311
ԽԱԶՄՈՒԶ
(խզմուզ)
«քաղցու, մածառ»
Անստույգ (թերեւս)
բաղկացած է խազ «խակ» եւ մուզ (մզել բայի արմատը) բաղադրիչներից
ԽԱԶՈՒՐ
«զոպա, ծոթրին»
Անստույգ (թերեւս)
նույնն է խոզար «դալար բույս» բառի հետ, եթե ԲՀ-ի «խազոր եւ զոպայ ծոթրին կամ բոյս դալարոյ» բառահոդվածի մեջ պետք է առանձնացնել զոպայ «ծոթրին» եւ խազոր=խոզար «դալար բույս» բառահոդվածները
ԽԱԹԱՐԵԼ
««քանդել, ավերել, քայքայել», այլեւ խաթել «նվազել, թուլանալ» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skēth-
«վնասել»
(անմիջական նախաձեւ՝ *khǝth-)
երկուսն էլ միայն խաթարել ձեւի համար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
α-σκηθής «անվնաս»
գոթ.
skapjan «վնասել»
Մատենագիտություն
Pok. IEW 950;
Ջահ. ՀԼՊ 149
Տե՛ս նաեւ
ԽԱԹԵԼ
«նվազել, թուլանալ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skēth-
«վնասել»
(անմիջական նախաձեւ՝ *khǝth-)
միայն խաթարել ձեւի համար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաթարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
α-σκηθής «անվնաս»
գոթ.
skapjan «վնասել»
Մատենագիտություն
Pok. IEW 950;
Ջահ. ՀԼՊ 149
ԽԱԹՈՒՆ
«տիկին, թագուհի, իշխանուհի»
Փոխառություն
Աղբյուր՝ արեւել. թրք. xatun
«ազնվականուհի»
Աղբյուր՝ յակուտ. xotun, xatən
«տիրուհի, տանտիկին»
Մատենագիտություն
H. AG 159;
Աճ. ՀԱԲ 312
ԽԱԼԱԹ
(խալիաթ)
«նվիրատրված թանկագին հագուստ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xal‘āt
Աղբյուր՝ պ. xel‘at
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խալաթել
Տե՛ս նաեւ
ԽԱԼԱՄ
I
(հալամ)
«անասունի չորացած գանգ, գլուխ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *s(s)kel-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khǝlomo- (՞))
ըստ Բուզգեի՝ կասկածով: Քիչ հավանական է հա-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խալամովին,
անխալամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
skalli «ճաղատ գլուխ»
շվեդ.
skulle «գանգ»
հայ.
խել-ք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 313
ԽԱԼԱՄ
II
«ուռք, սրնքոսկր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khə̆lomo-)
արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
սկալմոս «թիակալ»
լիտվ.
kelmas «կոճղ»
հ. անգլ.
sculdor «ուս»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։