Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 142 / 764
ԳՄԵԼ
II
«պառկեցնել» կամ «քնեցնել»
Ծագումն անհայտ է
Իմաստի սովորական մեկնությամբ պետք է ուղղել գամել։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
Տե՛ս նաեւ
ԳՄԻՐ
«զորեղ, ուժեղ»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. gmiri
«քաջ, հսկա»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
ԳՆԱԼ
«գնալ, քայլել, ընթանալ, շրջել, կյանք վարել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ghē-
«լքել, հեռանալ, գնալ»
(անմիջական նախաձեւ՝ *ghhē-nā-mi-)
չմայնացած *gh-ով
Արմատից բխող բազմաթիվ բարդություններ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անգնալի,
յոգնագնալի,
գնայուն,
գնայական,
խելագնայ,
գնացական,
գնացումն,
արագագնաց,
արդարագնացիկ,
բանագնաց,
անգնաց,
գաղտնագնաց,
գետնագնաց,
դեսպանագնաց,
խառնագնաց,
կաշառագնաց,
նաւագնաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jahāti «թողնում է, լքում է»
հ. հնդկ.
jihītē «գնում է»
հուն.
κιχάνω «հասնել»
հ. վ. գերմ.
gān «գնալ» (ըստ Պիզանիի)
ԳՆԱԿ
«ամփոփ, հավաք»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Մեկ անգամ հանդիպած բառ, որ այլ տեղում բերված է գնդաձեւ գրությամբ եւ կարող է լինել գնդակ բառի սխալագրությունը:
Տե՛ս նաեւ
ԳՆԴԱԿ
(-ի, -աց)
(գնտակ)
«գնդակ, գնդաձեւ մարմին»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *gundak
(ամենայն հավանականությամբ)
Իրանական փոխառություն։ Աճառյանը բերում է գունդ բառի տակ, բայց սա իրանական փոխառություն է եւ ոչ գունդ բառից հայերենում կազմված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնդակել
Նոր՝
գնդակախաղ, գնդակահարել, գնդակահարութիւն, խաղագնդակ
գնդակախաղ, գնդակահարել, գնդակահարութիւն, խաղագնդակ
Մատենագիտություն
H. AG 130;
Աճ. ՀԱԲ 594
Տե՛ս նաեւ
ԳՇԿՈՒՐ
«աթար, չորացած թրիք»
Փոխառություն
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, սակայն բուն աղբյուրը եւ սրա բուն կազմությունը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գշկուրմուխ,
գշկրհոտ
ԳՈԲԱՂԻՆ
«սահման»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. gǝbul
«սահման»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569
ԳՈԲՂԱՅ
(գոբոդայ, գոբադայ, գութդայ, գութոդայ)
«սաղմոսարանի մի բաժին»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ ասորերեն (՞)
(բուն ձեւը չի հավաստված)
բայց բուն ձեւը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գութդայաբար,
գութոդաբար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569
ԳՈԳ
I
(-ոյ)
«գիրկ, ծոց. ծովախորշ, ծովածոց, առագաստի ուռած մաս, գոգավոր, փոս ընկած»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghegh-
«ծռել, գոգավորել»
(անմիջական նախաձեւ՝ *ghogho-)
կրկնավոր ձեւ
(ըստ Լիդենի, կասկածով)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոգել,
ընդգոգել,
գոգած,
գոգաձեւ,
գոգնոց,
անգոգ,
երկայնագոգ
Նոր՝
գոգի
գոգի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
gag
նորվ.
gagr «շուռ տված, շրջված»
լիտվ.
gõgas «ձիու թամբամաս»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569;
Ջահ. ՀԼՊ 127
ԳՈԴԵԼ
(գօթել, գոթտել)
«ոգբել, կոծել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։