Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված
· Էջ 141 / 290
ԿԱՐԱՒԱՆԴ
«անակուշտ, կողատակ, գոտկատեղ» կամ «զրահի կապ (գոտի)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. -band
(բուն աղբյուրը չի հավաստված)
իրանական աղբիւրից (հմմտ. -վանդ = -band), բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։ Ըստ Փերիխանեանի (МЭСДЯ 59)՝ կարաւանդ < *karan «կողմ, կող» + -band:
ԿԱՐԲ
II
(տպագիր կապի)
«ծովախեցգետին, կրաբ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κάραβος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 547
ԿԱՐԲԱՆՈՑ
«մի կշռաչափ»
Փոխառություն (թերեւս)
թերեւս կազմուած է փոխառեալ կարբ անծանօթ արմատից եւ -անոց ածանցից։
ԿԱՐԴԱԼ
«ձայն արձակել, կանչել, հրաւիրել, անուանել, բարձրաձայն կարդալ, հրապարակել, կարդալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gʷer-
«ձայն բարձրացնել»
(անմիջական նախաձեւ՝ *gʷrdh-)
բնիկ հնդեւրոպական՝ *gʷrdh- < *gʷer- «ձայն բարձրացնել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարդացողութիւն,
կարդացութիւն,
գրակարդաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
gerdas «գոչիւն, աղմուկ, լուր»
լիտվ.
gerdaut «ասել, խօսել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 549;
Pok. IEW 478
ԿԱՐԴԻՆԱԼ
(-ի, -աց)
(կարտինալ, կարտինար)
«կարդինալ»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. cardinalis
Աղբյուր՝ ֆր. cardinal
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 549
ԿԱՐԹ
(-ի, -ից)
«կարթ, թռչունի ոտքի բիտ, ոտքի ջիղ, ոտք, սրունք, մեծ գամ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger(b)-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *grpti-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարթակոտոր,
կարթաբար,
կարթահարել,
կարթաձուկն,
կարթապան,
կարթել,
կարթնկեց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
garbana «գանգուր, խոպոպ»
ռուս.
горб «սապատ»
ն. վ. գ.
krampé «կանթ, կեռ, ճանկ» (ռնգայինով)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 550;
Pok. IEW 387
ԿԱՐԺ
(բրբ. կաժ, կաճ)
«թելի փաթույթ, կարժ, կաժ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *gr-gh-, *gr-k-)
բնիկ հնդեւրոպական՝ *gr-gh- կամ, թերեւս՝ *gr-k- «պտտել, ոլորել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարժառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γυργαθος «(հյուսված) կողով» ((*ger-g->))
բուլղ.
girčase «կծկվել» ((*ger-k->))
ԿԱՐԻՏՈՍ
«մանր ծովախեցգետին»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καρίς, ίδος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 551
ԿԱՐԾ
«կարծիք, ենթադրություն, կասկած»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *garəg-
«սարսափելի, ահեղ, սարսափ»
իմաստի վերականգնումը պայմանական է
բնիկ հնդեւրոպական՝ *garəg- «սարսափելի, ահեղ, սարսափ» արմատից (իմաստի վերականգնումը պայմանական է):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարծել,
կարծեցյալ,
կարծական,
կարծեխյուս,
կարծիք,
կարծոտ,
յանկարծ,
յանկարծակի,
յանկարծուստ,
յեղակարծ,
յայլակարծուց,
կաղակարծ,
կեղակարծ,
ընդունայնակարծ,
դժուարակարծելի,
իմաստակարծ,
տարակարծ
Նոր՝
կարծեկից, տարակարծիք
կարծեկից, տարակարծիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γοργος «սարսափելի, ահեղ, ահավոր»
հ. խըլ.
garg(g) «դաժան, վայրի, վայրենի»
կիմր.
graen «տխրություն, թախիծ, վիշտ»
լիտվ.
grazóti «սպառնալ»
լատվ.
grižuot «կամակորել, քմահաճել, համառել»
հ. սլ.
groziti «սպառնալ»
Մատենագիտություն
Pok. IEW 352
ԿԱՐԾՈՒՆ
««պիտանի» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կազմված է կարծ- անծանոթ արմատից՝ -ուն ածանցով:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։