Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 141 / 344
ԽԱՐԱՄ
«հալվածքի մնացորդ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *ker-
«կեղտագույն, գորշագույն»
(անմիջական նախաձեւ՝ *ker-/*k'er-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *ker-/*k'er- «կեղտագույն, գորշագույն» արմատի հետ... Քիչ հավանական է կապը նաեւ խարել «այրել, դաղել» բայի հետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kardama «կեղտ, աղբ»
հ. վ. գ.
uoz
հ. սաքս.
hrot «մուր, մրուր»
Տե՛ս նաեւ
ԽԱՐԱՄԱԶ(ԱՆ)
«գնարբուք, թավրնջակ»
Փոխառություն
բուն աղբյուրը չի հավաստված (իրանական՞)
ԽԱՐԱՄԱՆ(Ի)
(խարամայնի, հարամանի)
««դեւ, սատանա, չար օձ» (հրամանի «դաժան»)»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. harmanā
«օձ»
իմաստի հետագա ընդլայնմամբ՝ իրան. Ahr(a)man-ի հետ զուգակցվելով
Մատենագիտություն
H. AG 26;
Աճ. ՀԱԲ 341
ԽԱՐԱՏ
«մի տեսակ պտուղ կամ հունդ»
Ծագումն անհայտ է
ԽԱՐԱՏԻԼ
«կարծրանալ (մորթի մասին)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kar-
«պինդ, կարծր»
*k/kh անցմամբ
Եթե կապ չունի խարել «այրել, դաղել» արմատի հետ, ապա ծագում է հնդեւրոպական արմատից:
ԽԱՐԱՓ
I
«խորխորատ» կամ «որոգայթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khorəph-)
*k/kh անցմամբ
Եթե ուղղելի չէ խարխափ կամ խարակ, ապա ծագում է հնդեւրոպական արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
scræf «քարայր, խոռոչ, խորշ»
ԽԱՐԱՓ
II
«կերկերուն (°)» կամ «խռպոտ (°)»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ker-
«կերկերուն»
(անմիջական նախաձեւ՝ *knorəph-)
*k/kh անցմամբ
հնդեւրոպական՝ բնաձայնական (խռպոտ ձայների համար) արմատից: Կարող է լինել եւ ինքնուրույն բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարափաձայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
krpatē «ողբում է»
լատ.
crepō «հնչել»
հ. վ. գ.
hraban «ագռավ»
ԽԱՐԲ
I
«սուր, թուր»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. (ասոր.) xarbā
Մատենագիտություն
H. AG 304;
Աճ. ՀԱԲ 342
ԽԱՐԲԱՆ
(խարբակ, խարպախ)
«զանձլամեր, եղերբրոս»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xarbaq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 343
ԽԱՐԲՈՒԶ
«իշայծյամ, որմզդեղն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. xarbuz
«իշայծյամ»
մ. պ. xarbuz (xar «էշ» եւ buz «այծ, այծյամ»):
Մատենագիտություն
H. AG 159;
Աճ. ՀԱԲ 343
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։