Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 140 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԽ I (թուղ), -ոյ «թուխ, թխագույն, մուգ գորշ, սեւավուն, մութ, մթին, խավար, մռայլ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *teu- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *tu-kho-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 203) դնում է կասկածելիների շարքում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխագոյն, թխանալ, թուխակն, թոյրաքուխ, քաջաթուխ, բոթուխ
Նոր՝
թխորակ, թխադեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ. poka ((*tu-g>))
հ. շվեդ. thukna «մառախուղ»
հ. անգլ. duxian «մթնեցնել»
հ. սաքս. thiustri
հ. վ. գ. d-uster «մութ»
հ. սլ. tuko «ճարպ» ((*tu-k>) ըստ Պետերսոնի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 203; Pok. IEW 1081
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒԽ III «խփում, խփելը. թխում, թխելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)teu-k- «հրել, խփել» (անմիջական նախաձեւ՝ *tukh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխել, հացթուխ, եփթուխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. τυκος «քարակոփ գործիք, կացին»
հուն. τυκιζω «կոփել, տաշել»
հ. վ. գ. dūhen «սեղմել, տաշել»
լատվ. tukstēt «թխկացնել»
ռուս. ткнуть «հրել, խփել»
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒՂԲ I (թուխայ, թողփ) «ամպամածություն, մշուշ, մառախուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Եթե սկզբնաձեւը թուխայ-ն է, ապա թուխ-ի ածականով ձեւն է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխապհոծ, թլփայորդ
Տե՛ս նաեւ
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒՂԹ (թուխթ), -ոյ, ուշ՝ -ի, -ից «գրություն, նամակ, թուղթ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ լատ. titulus (թերեւս) «արձանագրություն, ստորագրություն, հայտարարություն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թղթաբեր, թղթել, թղթատար, թղթապահ, թղթեան
Նոր՝
թղթադրամ, թղթախաղ, թղթակազմ, թղթակից, թղթակցութիւն, թղթապանակ, արժեթուղթ, դրոշմաթուղթ, խաղաթուղթ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 630-631
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒՃ «դոժ (Վենետիկի եւ Զենովայի հանրապետության գլուխը)» (պատմ.)
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. doge
թուրքերենի միջնորդությա՞մբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 205
Էջ 275, սյունակ 1 Էջ 275
ԹՈՒՆԴ I (թնդո, -ի, -ից), ուշ` -ոյ ««թնդյուն» (թունդ- «ցնցում, բախում»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ * (s)teu- «հրել, խփել» (անմիջական նախաձեւ՝ *(s)tund-) *(s)teu-d- ա-ծականով եւ *-n ռնգային ձեւից
*(s)teu-d- ա-ծականով եւ *-n ռնգային ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թնդիւն, դնդիւն, թնդումն, թնդել, թնդական, թնդոց, թնթոց, անթունդ, սրտաթունդ, թնդանոթ, թնդանոթաձիգ, թնդանոթամարտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. tundatē «հրում է, խթանում է»
հ. հնդկ. tudati «հրում է, խթանում է»
լատ. tundō «խփել, հրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 207; Pok. IEW 1033
Էջ 275, սյունակ 1 Էջ 275
ԹՈՒՐ (թոյր), -ոյ «թուր, սուր (զենք)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ter(ə)- «տորորել, շփել, շփելով մաշեցնել, ծակել» (անմիջական նախաձեւ՝ *tōr-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրաթափ, թրածեծ, կիսաթուր, թրաձեւ, թրաձուկ, թրամարտ, թրամերկ, թրասուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. τείρω «մաշեցնել, ուժասպառել»
հուն. τορέω «ծակել, կտրել»
հուն. τόρος «դուր»
լատ. terō «տորորել, փշրել, աղալ»
ռուս. тереть «տորորել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 208
Էջ 275, սյունակ 1 Էջ 275
ԹՈՒՐԷ (թորայ) «Գիրք օրինաց»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. tōrā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 209
Էջ 276, սյունակ 1 Էջ 276
ԹՈՒՐԾ I «թուշ, այտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tēu- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *turg- (°))
Լիդենը բխեցնում է trōg- ձեւից՝ *ter- «տորորել, մաշեցնել» արմատից՝ հայ. արածել, հուն. τρωφω «կրծել, ուտել» բայերի հետ միասին. սա ընդունում է Pok. IEW 1, 1073 (թուրծ-ի համար տրվում է նաեւ «ծնոտ» իմաստը)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թուռ «այտ, թուշ»
հայ. թուշ
Մատենագիտություն
Pok. IEW 1073
Էջ 276, սյունակ 1 Էջ 276
ԹՈՒՐՋ «թրջում, թրջոց»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «անմաքուր հեղուկ» (անմիջական նախաձեւ՝ *tōrg'hio-)
որտեղից՝ հայ. թոր, թուրմ, թարախ, թրիք: Հայերենը ցույց է տալիս հնդեւրոպական արմատի ավելի լայն «հեղուկ» իմաստը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրջած, թրջել, թրջոց, անթրիջ