Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 140 / 240
ՄԱՄԻՐ
(մաթիր)
«հավ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ՄԱՄԻՐԱՆ
«կակաչազգի մի բույս՝ մեծ կանթեղախոտ»
(բուսաբանություն)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. māmīrān
Աղբյուր՝ պ. māmīrān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
ՄԱՄՈՒԽ
«վարդազգի մի բույս, կոպն»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (՞)
Կապ ունի՞ արդեոք մուխ- (մխել) արմատի հետ որպես կրկնավոր կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մամխի,
մամխենի
ՄԱՅԵԼ
«մայել, բառաչել (ոչխարի մասին)»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mei-
«բնաձայնական արմատ»
Բնաձայնական կազմություն, որի հիմքերը, թերեւս, հասնում են մինչեւ հնդեւրոպական շրջանը։ Քանի որ հնից չի ավանդվել, Աճառյանը (ՀԱԲ 3, 245) հայ. եւ հ. հնդկ. բառերի նմանությունը համարում է պատահական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայյիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
māyú- «մայուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 245
ՄԱՅԹ
«մայթ»
Ստուգաբանություն (թերեւս)
Արհեստական նորակազմություն Նորայր Բյուզանդացու կողմից, թերեւս, մույթ բառի նմանությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայթածիր,
մայթային
Տե՛ս նաեւ
ՄԱՅԻՍ
«մայիս (ամիս)»
(օրացուցային)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μάϊος < լատ. maius
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայիսեան
ՄԱՅՊԵՏ
«պարսկական մի պաշտոնյա»
Փոխառություն
Բեյլին (DKS 1, 110) համարում է արքունի կանանոցի պետ։
ՄԱՅՐ
I
(-աւր, -արբ, -արբք)
«մայր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *māter-
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայրաբար,
մայրակեր,
մայրակնութիւն,
մայրաքաղաք,
մայրաքոյր,
մայրեղբայր,
մայրեղբայբորդի,
անմայր,
գորովամայր,
եղբարամայր,
մանկամայր,
մատաղամայր,
կնքամայր,
ոսկեմայր,
կուսամայր,
համամայր,
միամայր,
միամաւրաց,
մայրատ,
մերատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mātar
ավ.
mātar
հուն.
μήτηρ (դոր. μάτηρ)
լատ.
māter
հ. իռլ.
máthir
հ. վ. գ.
muoter
Մատենագիտություն
H. AG 472;
Աճ. ՀԱԲ 246
ՄԱՅՐ
II
«անտառային մի ծառ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *māter
«մայր, մայր (պտղաբեր) ծառ, ծառանյութ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայրի,
մայրակոկի,
մայրակոփեայ,
մայրարուսակ,
մայրագերան,
մայրատոր,
մայրետրութիւն,
մայրիփայտեայ,
թաւամայրի,
թանձրամայրի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
māteria «պտղաբեր ծառի շառավիղ, փայտանյութ, նյութ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 247
ՄԱՆ
III
«մի կշռաչափ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *man
Աղբյուր՝ պ. man
իրանական աղբյուրից
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։