Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 140 / 190
ՇՈՃ
I
«նուագ, նուագարան, նուագելու գործիք»
Անստույգ (թերեւս)
կապ ունի շոճի=սոճի բուսանուան հետ
Տե՛ս նաեւ
ՇՈՃ
II
«դատարկ, ունայն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(k(h)ed-
«ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *k*edio-)
k*edio- > շոճ
կապ ունենայ հնդեւրոպական արմատի հետ, որտեղից շերտ բառը (*skhed-ri)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոճմտութիւն
Տե՛ս նաեւ
ՇՈՅՏ
(շուտ)
«փութկոտ, արագաշարժ, շուտ, արագ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skheud- *skeud-
«գցել, նետել, հալածել, (անանցող.), նետվել, շտապել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շուտաբան,
շուտախօս,
շուտութիւն
Նոր՝
շուտասելուկ
շուտասելուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
zūd «փութկոտ, արագաշարժ, շուտ, արագ»
ՇՈՇՈԿԵԼ
«ջանալ գեղեցիկ երեւալու, նազկոտել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skeg-
«ցատկել, աշխոյժ, շարժում»
(անմիջական նախաձեւ՝ *skhog-)
*skhog-> շոկ
Կրկնաւոր կազմութիւն, որի հիմնական շոկ բաղադրիչը կապ ունի հնդեւրոպական արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոշոկան,
շոշական
ՇՈՇՈՐԹ
(բ. շոշորդ)
««հետք, շորշոփ» (բ.՝ «խենթ»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ * (s)ker-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *skhor-t(h)-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
cortex «կեղեւ»
լատ.
scertum «կաշի»
խեթ.
karta- «կտրել, անջատել»
ռուս.
чертить «գծել, գծագրել»
ՇՈՐՈՄ
««շերեփ» (°)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)krem-)
Կապ ունի՞ հնդեւրոպական *(s)krem- հիմքի հետ՝ *(s)ker- «կտրել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շորոմաձեւ
ՇՈՒՇՏ
I
«տարակուսող, երկբայող»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skeu-
«ուշադրություն դարձնել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *skeu- «ուշադրություն դարձնել» արմատի հետ, որից, թերեւս շուար (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անշուշտ,
արեւիշուշտ,
շուշտել,
շուշտիկ,
շուշտակ
Տե՛ս նաեւ
ՇՈՒՈՏ
(բ.՝ «փետրվարին հայտնվող դեւ»)
(շուատ)
«փետրվար»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. šubāt < ասոր. šəbāt
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 537-538
ՇՊԵՏ
(շշպետ)
«հովիվ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *šupat
Աղբյուր՝ հին fšupati
fšupana ձեւից է šuban, որից էլ թրք. çoban, չոբան:
Զուգաբանություններ այլ լեզուներում
թրք.
çoban «չոբան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 542
ՇՊՈՌՆԵԼ
«հրել»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *skeub-
«նետել, հրել»
(անմիջական նախաձեւ՝ *skhub-)
նույնը բ. շպրտել բայի հետ, որոնց համար կարելի է ենթադրել շուպ- արմատ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։