Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՁԳԵՌՏ
«զգայռում, որձկալը»
Ստուգաբանություն (բնաձայն)
Թերեւս զգայռ (զ+գայռ) ձեւի բարբառային տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձգռտալ,
զկռտալ,
ձկռտել,
ձռկտել,
կձռտալ,
զկրկտանք
ՁՈՐՏԱԼ
«տրոփել, բպրտալ, դողդողալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՁՐՏԱԼ
«ճմկոտել»
Ստուգաբանություն (բնաձայն)
պատկերավոր-բնաձայնական կազմություն:
ՃԱՆԴԱՆ
(ճանդալ, չանդան)
«սանդալ (բույս), սանդալենի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. čandān
ճ-ն ցոյց է տալիս, որ փոխառութիւնն աւելի վաղ է կատարուել, հաւանաբար միջին շրջանում, իսկ չանդան ձեւը աւելի ուշ՝ նոր պարսկերէնից
Մատենագիտություն
H. AG 187;
Աճ. ՀԱԲ 183
ՃԹՈՑ
(բբ)
«ձայն, ճթոց»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճթճթալ,
ճթճթեցնել,
ճթռտալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 198
ՃԻՐԱՆ
(-ի-ա)
«մագիլ, ճիրան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառեանը վերականգնում է *ճէրան նախաձեւը, բայց չի տալիս որեւէ ստուգաբանութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճիրանաւոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202
ՄԱՂԿԱՏ
«ցավ, կսկիծ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel-
«մանրել, փշրել»
(անմիջական նախաձեւ՝ *ml-du)
-ատ ածանցով
ԲՀ՝ մաղկատել «ծակել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաղկատել,
մաղկտալ,
մաղկատութիւն,
մաղկատիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mardati
«փչացնում է»
<*mel-d-
հ. հնդկ.
mardayati
«ջարդում է, տանջում է»
Տե՛ս նաեւ
ՄԱՆ
I
«պտույտ, ոլորք, կոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mōn-
«պտտել(?)»
որ Pok. IEW-ում չկա
որ Pok. IEW-ում չկա, բայց Pok. IEW 1, 747-748-ում կա *mono- «ծոծրակ, պարանոց» հիմքը. հայտնի է, որ «պարանոց» իմաստը սովորաբար կապված է «թեքել», «պտտել» իմաստների հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանել,
մանելիք,
մանոց,
մանուած,
մանուածապատ,
մանուածոյ,
ոսկեման,
չուանաման,
բազմաման,
բարակաման,
խառնամանել,
կտաւամանութիւն,
մագմանոց,
շարամանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
պարանել
«շուռ տալ, շրջել»
Մատենագիտություն
Pok. IEW 747-748
ՄԱՍԻՐ
(բբ)
«ուրախություն, բերկրանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. masārra
Աճառյանը (ՀԱԲ 3, 264) նմանությունը համարում է պատահական եւ տալիս փոքր ինչ տարբեր մեկնաբանություն («masārr, որ հոգնակին է masarrat բառի», փոխանակ՝ «... որի հոգնակին է masarrat)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մասրել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 264
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։