Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳՈՀՃ
(-ի, -աց, -ից)
(գոռհ, գոհի, գոեխ)
«փողոց, բանուկ ճանապարհ, հրապարակ, քաղաքամեջ, աղբ, ցեխ, գյուղ», գռեահ «ռամիկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հավանաբար կապ չունի (իրանական միջնորդությամբ) հ. հնդկ. grha- «տուն, բնակարան», հ. պ. gard «ծառա» (որպես *«տնային») բառերի հետ, որոնք գալիս են *gherdh- «ցանկապատել, պատել» արմատից եւ որից (իրանական միջնորդությա՞մբ) ծագում է գերդաստան բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գռեհիկ,
գռեհի-ք,
գռեհկութիւն,
գռեհկաբար
ԳՐԱՍ
(գրատ, դրաստ, դրատ, դրաւտ)
««պատմուճան, վերարկու» (նաեւ «քող՞»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *uer-
«փակել, ծածկել, պաշտպանել»
հ.-ե. արմատ՝ *uer-k-
«փակել, ծածկել, պաշտպանել»
հ.-ե. արմատ՝ *uer-
«պտտել, ծնել»
Հնարավո՞ր է արդյոք բխեցնել հնդեւրոպական *uer- *uer-k- «փակել, ծածկել, պաշտպանել» (հմմտ. լիտվ. verti «քելել», լատվ. vert «քելել, կարել») կամ *uer- «պտտել, ծնել») արմատներից որեւէ մեկից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
verti
«քելել»
լատվ.
vert
«քելել, կարել»
ԳՐԳԼԻ
(-ի, -աց)
(գրջլի)
«հին, մաշված շոր, զգեստ, ցնցոտի, քուրջ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer-
«պատռել, ճանկռել, քերծել»
(անմիջական նախաձեւ՝ *uēr-k-liio- (՞))
հ.-ե. արմատ՝ *uer-k-
«պատռել, ճանկռել, քերծել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *uer- *uer-k- «պատռել, ճանկռել, քերծել» արմատից՝ *uēr-k-liio- (՞) > գրգլի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրգլեակ,
գլգլեկ,
գլգլայ,
գլգլեն,
գլգլի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βρακος (φρακος)
«ցնցոտի, քուրջ, հին շոր, կնճիռ, ծալքեր»
Մատենագիտություն
Ջահ. None
ԴԱԳ
«պատիր, խաբեբա, նենգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *dag
փոխատու լեզու՝ պրսկ. daγā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դագել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 610
ԴԱՌԵԼ
(դառեալ)
«կծել, խայթել»
Ստուգաբանություն (անստույգ)
պատկերավոր կազմություն` դառնալ բայից
Զուգաբանություններ այլ լեզուներում
բրբ.
դառած
«կատաղած»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 624
ԴԱՐ
I
(-ու)
«դարաշրջան, երկար ժամանակ, հատկապես հարյուր տարի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արամ. dārā
փոխատու լեզու՝ ասոր. dār
փոխատու լեզու՝ ակկադ. daru(m)
«տեւողություն, հավիտենություն»
Փոխառություն սեմական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարագլուխ,
դարագրութիւն,
վեցդարեան,
դարատոմար,
դարաշրջան,
դարապատում,
դարասկիզբ,
դարավերջ,
երկդարեան,
հնադար,
միջնադար,
ոսկեդար,
ոսկեդարեան
Մատենագիտություն
H. AG 302;
Աճ. ՀԱԲ 631;
Ջահ. ՀԼՊ 477
ԴԱՐԳԻՃ
(ուշ՝ -ի, -աց)
«պատգարակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *dargič
Փոխառություն հավանաբար իրանական աղբյուրից՝ *dargič (*darg < հ.-ե. *dher-gh-) «պահել» կամ թերեւս, *drag < *dhreg- «քաշել» ձեւից + -ič (՞), որտեղից՝ ասոր. dargūštā «պատգարակ», արամ. dargaš «անկողին»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարգճակալ,
դարգճաձեւ
Մատենագիտություն
H. AG 137;
Աճ. ՀԱԲ 637;
Ջահ. ՀԼՊ 523
ԴԱՓՈՒՆ
(դափող)
««մահիճ, պատգարակ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԴԵՄԵՏՐԻՏՈՍ
«պատգամավոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխառություն հունարենից կամ լատիներենից
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։