Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված · Էջ 14 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 156, սյունակ 1 Էջ 156
ԳԵՆԳԻՒՆԵ ««մի բույս» (ԲՀ՝ «բոբոյ արմատ»)»
Փոխառություն
Էջ 156, սյունակ 1 Էջ 156
ԳԵՍՏՐԱՍ «որսորդ»
Փոխառություն
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԵՐՄԱՍՏ -ի (գերամաստի) «ամրափայտ մի ծառ»
Անստույգ (թերեւս)
հայերեն բարբառային կազմություն՝ գարմիր մասրի (կարմիր մասուրի) կամ գիլի մասրի կապակցությունից. թյուրք. germešid ձեւը հավանաբար բնիկ չէ (թյուրքական այլ լեզուներում զուգահեռներ չունի)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546
Էջ 161, սյունակ 1 Էջ 161
ԳԻՆԻ -ւոյ, -ւոց, -եաց «գինի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uei- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uoinio- ` *uoino-)
կարող է յուրացված լինել միջերկրական կամ կովկասյան աղբյուրից. հարեւան սեմական ձեւերը հավանաբար հնդեւրոպականից են առնված. չկա հնդիրանականում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գինեգէն, գինեհարիլ, գինեմոլ, գինեսէր, գինըմպելիք, գինըմպուք, գինարբուք, գինաւէտ
Նոր՝
գինեպան, գինետուն, գինեգործ, գինեգործական, գինեգործութիւն, գինեվաճառ, գինեվաճառութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. οινος
ալբ. venë
լատ. vinum
հ. սլ. vino
Մատենագիտություն
H. AG 434; Աճ. ՀԱԲ 559
Էջ 163, սյունակ 1 Էջ 163
ԳԼԳԼԱԼ (բրբ. կլկլալ, քլքլալ) «գլգլալ, հանդարտ հոսելու ձայն արձակել»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *ghel- «կանչել, ճչալ» բնաձայնական արմատից անկախ
բնաձայնական կրկնաւոր կազմութիւն՝ ամենայն հավանականութեամբ, հնդեւրոպական *ghel- «կանչել, ճչալ» բնաձայնական արմատից անկախ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գլգլունք, գալգալիւն
Նոր՝
գլգլին, գլգլոց
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳՆԱԿ «ամփոփ, հավաք»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Մեկ անգամ հանդիպած բառ, որ այլ տեղում բերված է գնդաձեւ գրությամբ եւ կարող է լինել գնդակ բառի սխալագրությունը:
Տե՛ս նաեւ
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳՆԴԱԿ (-ի, -աց) (գնտակ) «գնդակ, գնդաձեւ մարմին»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *gundak (ամենայն հավանականությամբ)
Իրանական փոխառություն։ Աճառյանը բերում է գունդ բառի տակ, բայց սա իրանական փոխառություն է եւ ոչ գունդ բառից հայերենում կազմված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնդակել
Նոր՝
գնդակախաղ, գնդակահարել, գնդակահարութիւն, խաղագնդակ
Մատենագիտություն
H. AG 130; Աճ. ՀԱԲ 594
Տե՛ս նաեւ
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳՇԿՈՒՐ «աթար, չորացած թրիք»
Փոխառություն
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, սակայն բուն աղբյուրը եւ սրա բուն կազմությունը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գշկուրմուխ, գշկրհոտ
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈԲՂԱՅ (գոբոդայ, գոբադայ, գութդայ, գութոդայ) «սաղմոսարանի մի բաժին» (ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ ասորերեն (՞) (բուն ձեւը չի հավաստված)
բայց բուն ձեւը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գութդայաբար, գութոդաբար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՀ «գոհ, գոհունակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *duš-gōh (բուն աղբյուրը չի հավաստված)
իրանական ծագման վկայություն պետք է համարել դժգոհ ձեւը, որ հավանաբար բուն իրանական կազմություն է (*duš-gōh °)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոհանալ, գոհություն, գոհագողություն, դժգոհ, դժգոհիլ
Նոր՝
գոհունակ, գոհունակություն, գոհացուցիչ, ինքնագոհ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 358