Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 249 բառահոդված (էջ 14/25)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 425, սյունակ 1 Էջ 425
ԿՈՐՏՔ «աղոթք» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
ԲՀ-ի նոր հրատարակութեան մէջ ուղղուած է կորկք, այսինքն՝ կորկ բառի հոգնակին է:
Էջ 425, սյունակ 1 Էջ 425
ԿՈՒԹ (-ոյ) «այգեկութ, այգեկութի ամիս՝ սեպտեմբեր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷet- «խեժ, ձիւթ» (անմիջական նախաձեւ՝ *gʷēt-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կթոց, այգեկութ, խակակութ, դժուարակութ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կիթ
նորվ.
koda
«դալ, խեժ»
նորվ.
kvoeda
«դալ, խեժ»
Էջ 426, սյունակ 1 Էջ 426
ԿՈՒՂ «ծալք, ոլորք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gu-lo-)
Ավելի քիչ հավանական է *gōl- < *gel- «գնդ(վ)ել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեքկուղ, երեքկղի, չորեքկուղի, քառակղեան, կղել, կղան, կղացու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γυλον
«խոռոչ, ուռուցիկություն»
հ. վ. գ.
kiulla
«գրպան»
հ. իսլ.
kyll
«պարկ, տոպրակ. գրպան»
Էջ 427, սյունակ 1 Էջ 427
ԿՈՒՆՁՆ -ան (կունձն, կունձ, բրբ. կունձդ) (բրբ. կունձ «կոյտ, դեզ», կունձալ «գունձ» եւ «խմորի գունդ», կունծի «կանեփի ցողուն») «գունձ, հողակոշտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geng-/*gong- «գունդ, գունձ» (անմիջական նախաձեւ՝ *gong'- կամ *gong'o-)
Աճառյանը (ՀԱԲ 1, 589) միացնում է գունձն նույնիմաստ բառի հետ, բայց պետք է ենթադրել տարբեր ծագման երկու ձեւերի բաղարկություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կունձնուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γογγύλις, γογγύλη
«շաղգամ»
հ. իսլ.
kokkr
«գունդ»
լիտվ.
gùnga
«կուզ, գունդ, գունձ»
հ. պրուս.
gunsix
«կոնդոմ»
ռուս.
гуз
«թռչնի հետույք»
Մատենագիտություն
ՀԱԲ 589
Էջ 432, սյունակ 1 Էջ 432
ԿՌՕՃ «մի զետեղարան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ նշանակությամբ բառ
Էջ 433, սյունակ 1 Էջ 433
ԿՏԻՏ I «խուզարկություն, փնտռտուք, պրպտում»
Ստուգաբանություն ()
Կրկնավոր կազմություն՝ *կետ- կամ *կուտ- արմատից, որոնցից առաջինը հազիվ թե կապ ունենա կետ «կետ» արմատի հետ։
Էջ 433, սյունակ 1 Էջ 433
ԿՏՂԻԼ «սեռական խիստ ցանկություն զգալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geid- «խայթել, կծել, խուտուտ ածել» (անմիջական նախաձեւ՝ *gid-il-)
Հայ-գերմանական զուգաբանություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտղանք, կտղուցք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ․ իսլ․
kitla
հ․ անգլ․
citelian
հ․ սաքս․
kitilōn
հ․ վ․ գերմ․
kizzilōn
«խուտուտ ածել»
Տե՛ս նաեւ
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐԿՏԱԼ «դողալ, սարսռալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կրկնավոր, թե՞ *կրկ- (*կիրկ կամ *կուրկ-) արմատից՝ -տ-ով կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրկտումն
Էջ 436, սյունակ 1 Էջ 436
ԿՕԴԱՅ (կատայ, կօղա, կօթայ, կութայ) «վարունգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qutt (qitt)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 686
Էջ 436, սյունակ 1 Էջ 436
ԿՕՃՈՂ «?»
Ստուգաբանություն (անստույգ)
ԲՀ՝ «կամիտ» բացատրությամբ։ Անստույգ բառ. չկա ԲՀ-ի նոր հրատարակությունում: