Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 253 բառահոդված (էջ 14/26)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 386, սյունակ 1 Էջ 386
ԿԱՌՆ II «բարախ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *ker-
հ.-ե. արմատ՝ *k'er-
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ պ. kari, karah «կեղտ»
փոխատու լեզու՝ մ. պ. karic «աղբ»
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից՝ հնդեւրոպական *ker- (եւ *k'er-) արմատից, որտեղից՝ պ. kari, karah «կեղտ», մ. պ. karic «աղբ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառնաջուր
Էջ 388, սյունակ 1 Էջ 388
ԿԱՏԱՂՈՒՆԻ «եկեղեցու վերնատուն» (կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառութիւն, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Էջ 390, սյունակ 1 Էջ 390
ԿԱՐԱԿՈՒՄ «տիղմ, ցեխ, տղմուտ, ցեխոտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ծագի իրանական որեւէ կորած բառից (հնդեւրոպական *kel-, *kāl- գույնանիշ արմատից. հմմտ. հ. հնդկ. kalká «կեղտ»)։ Պատահական է նմանությունը թյուրք. qara qum (թրք. kara kum) «սեւ ավազ» կապակցության հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kalká
«կեղտ»
թյուրք.
qara qum
«սեւ ավազ»
Տե՛ս նաեւ
Էջ 392, սյունակ 1 Էջ 392
ԿԱՐԾ «կարծիք, ենթադրություն, կասկած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *garəg- «սարսափելի, ահեղ, սարսափ» իմաստի վերականգնումը պայմանական է
բնիկ հնդեւրոպական՝ *garəg- «սարսափելի, ահեղ, սարսափ» արմատից (իմաստի վերականգնումը պայմանական է):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարծել, կարծեցյալ, կարծական, կարծեխյուս, կարծիք, կարծոտ, յանկարծ, յանկարծակի, յանկարծուստ, յեղակարծ, յայլակարծուց, կաղակարծ, կեղակարծ, ընդունայնակարծ, դժուարակարծելի, իմաստակարծ, տարակարծ, կարծեկից, տարակարծիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γοργος
«սարսափելի, ահեղ, ահավոր»
հ. խըլ.
garg(g)
«դաժան, վայրի, վայրենի»
կիմր.
graen
«տխրություն, թախիծ, վիշտ»
լիտվ.
grazóti
«սպառնալ»
լատվ.
grižuot
«կամակորել, քմահաճել, համառել»
հ. սլ.
groziti
«սպառնալ»
Մատենագիտություն
Pok. IEW 352
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐԿԻՆՈՍ (կար(կ)իկան «քաղցկեղ») «խեցգետին, քաղցկեղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καρκινος
Մատենագիտություն
H. AG 355; Աճ. ՀԱԲ 555
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՒ (-ոյ) «տիղմ, կավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯ēbh- «լորձնոտ, դոնդողանման, դողդոջ»
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯əu- «աղբ, կոկորանք» (անմիջական նախաձեւ՝ *gᵘ̯ōu-)
Այս արմատից է (այլ ձայնդարձով) կոյ բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաւագործ, կաւագործութիւն, կաւակերտ, կաւեայ, կաւեղէն, կաւարծաթ, կաւանալ, կաւիճ, հայկաւ, կաւահող, կաւային
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. ն. գ.
quabbe, quobbe
«թաց զանգված»
կիմր.
budr
«կեղտոտ»
ն. գ.
quadder
«կեղտոտ խոնավություն»
Տե՛ս նաեւ
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՒԱԿԵԱՆՔ «՞»
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ, որ հանդիպում է ԲՀ-ում կապարան «բանտ, շղթա» բառի բացատրության մեջ, թերեւս, կապեալ կեանք կապակցության փոխարեն:
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՒԱՍ «մի կոչում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. gawwās «նետաձիգ, աղեղնավոր, զինված ծառա»
Ըստ Աւագյանի (ՎԱԲ 142-143), տեքստը Ս. Բարխուդարյանի ընկալմամբ պետք է կարդալ ոչ թե որդի Աշոտի կաւասն..., այլ որդի Աշոտկա, վասն ոչ գոլո..., այսինքն՝ կաւաս-ը համարվում է կեղծ բառ:
Մատենագիտություն
ՎԱԲ 142-143
Էջ 397, սյունակ 1 Էջ 397
ԿԵՂ I -ոյ «խոց, ուռուցք, պալար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷel- «ծակել» (անմիջական նախաձեւ՝ *gʷelo-)
(ծակող) ցավ, տանջանք, մահ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեղանիկ, կեղցաւ, կեղել, կեղեքել, կեղեքիչ, կեղեքումն, քաղցկեղ, չարակեղ, անկեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βέλος
«արկ, սուր, սուսեր»
հուն.
βελονη
«ասեղ, ծայր»
լիտվ.
geltì
«խայթել»
լիտվ.
gelà
«ցաւ, վիշտ»
ն. վ. գ.
qual
«ցաւ, տանջանք»
հ. իսլ.
quelia
«կեղեքել»
ռուս.
жалить
«խայթել»
ռուս.
жало
«խայթոց»
ռուս.
жалеть
«կարեկցել»
Մատենագիտություն
H. AG 459; Աճ. ՀԱԲ 567
Էջ 397, սյունակ 1 Էջ 397
ԿԵՂ II «կողք ՞»
Ստուգաբանություն ()
Թերեւս կող-ի ձայնդարձային ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեղ ի կեղ