Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 276 բառահոդված (էջ 14/28)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՒԿԱԼ «համառել (°)» կամ «հավատալ (°)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ։
Էջ 372, սյունակ 1 Էջ 372
ԿԱԼ I (կամ, կացի) «կանգնել, կենալ, լինել, երեւան գալ, ապրել, դատարկել, վերջանալ, սպառվել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷā- «գնալ, գալ, ծնվել, երեւան գալ» իմաստի յուրահատուկ զարգացմամբ
հ.-ե. արմատ՝ *gʷei- «ապրել» հնարավոր է բաղարկությունը
իմաստի յուրահատուկ զարգացմամբ (հմմտ. նաեւ կայ եւ կանգ)։ հնարավոր է բաղարկությունը *gʷei- «ապրել» արմատի հետ: Աճառյանը (ՀԱԲ 2, 504-505) հավաստի չի համարում` նկատի ունենալով իմաստի տարբերությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիմակալ, ներկայ, կացուրդ, կացրդական, կացարդական, կացրդի, կացարան, կացոց, կացան, կամակացույց, ընդդիմակաց, վերակացու, մշտնջենակաց, մատակաց, թագավորակաց, ինքնակացություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
á-gam
«գնացի»
հուն.
ἔβην
«ճանապարհ ընկա, գնացի»
Մատենագիտություն
Pok. IEW 463; Աճ. ՀԱԲ 504-505
Տե՛ս նաեւ
Էջ 373, սյունակ 1 Էջ 373
ԿԱԼ II (-ոյ, ուշ՝ նաեւ -ի) «կալ, կալսելու տեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, թեքել, կորանալ, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gᵘ̯i-lo-)
նման է հ. հնդկ. khala «կալ» բառին, բայց դժվարութիւն է հարուցում հնչիւնական անհամապատասխանութիւնը, եթե մենք գործ չունենք կաղ-խեղ տիպի համապատասխանութեան հետ՝ *(s)kel- «ծռել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալորայ, կալոտի, կալատեղ, կալապետ, կալսել, կալածեւ, կալամէջ, կալատէր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
khala
«կալ»
Մատենագիտություն
Mayrhofer, KEWA 305
Էջ 373, սյունակ 1 Էջ 373
ԿԱԼՈՒԼ (-կալել, ուշ՝ կալնուլ, կալլուլ) «բռնել-կալել, հրամ. կա՛լ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, թեքել, կորանալ, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gu̯ol-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալանք, կալական, կալանաւոր, ակնկալել, ակնկալութիւն, ոխակալ, ձերբակալ, ժուժկալ, խնամակալ, բռնակալ, երախակալ, ինքնակալ, թագակալ, գործակալ, դարանակալ, դիմակալ, ետեղակալ, ընկալուշ, ուշակալ, կալուածագիր, կալուածատէր, կալուածատիրական, ընկալագիր, թերթակալ, հերակալ, մոմակալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἐγγυαλίζω
«հանձնել, ընձեռել»
լատ.
vola
«ձեռքի ափ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 484; Pok. IEW 397
Էջ 373, սյունակ 1 Էջ 373
ԿԱԼՍԱՂԱ «կարգուկանոն (՞)» կամ «բարի նշան (՞)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբրայերեն
եբրայերենից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Էջ 373, սյունակ 1 Էջ 373
ԿԱԼԱԼ (բբ) «փոշնի, լտտենի, Celtis L.» (բուսաբանական)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 373, սյունակ 1 Էջ 373
ԿԱԼԱՍՏՈՆ «եղեգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κάλαμον
հուն. κάλαμον (հյց. հ.):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 485
Էջ 373, սյունակ 1 Էջ 373
ԿԱԼԱՆԴ (կաղանդ) «վիրակապ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրութիւն՝ կալանդել (կաղանդել, կաղըղդել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալանդել, կաղանդել, կաղըղդել
Էջ 373, սյունակ 1 Էջ 373
ԿԱԼԱՇ «քոսոտ (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 373, սյունակ 1 Էջ 373
ԿԱԼԱՓՏԵԼ «ճեղքը խեժով փակել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qalāfat
արաբ. qalāfat:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 485