Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 14 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՒՈՒՇՏ «միզափամփուշտ»
Անստույգ (թերեւս)
Կազմված է առ- նախածանցով` բուշտ բառի հետ միջին դիրքում *b>վ >ւ անցումով կապված *(ա)ւուշտ արմատից:
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԻՒԾ (-ու, -ունք, ուղ՝ -ոյ) (առեւծ, առեաւծ, մ. հայ. առոյծ) «առյուծ, մի համաստեղություն, երաժշտական մի եղանակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *reug- «մռնչալ»
Թերեւս հայկական կազմություն բնիկ հնդեւրոպական արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առիւծաբար, առիւծագոյն, առիւծակորիւն, առիւծանալ, առիւծենի, մրջնառիւծ, գետնառիւծ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՆԵՏ (-ի, -ից) «առնետ, մեծ մուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. arnā’ā
բրբ. մի ձեւից, որ ուներ -t
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 262
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՈՒ (-ոյ, -ի, -աց) «գետակ, ջրուղի, անցք, անցուղի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sreu- (անմիջական նախաձեւ՝ *srut-, *sru- կամ *srui-)
արմատից. հմմտ. հ. հնդկ. srutá «հոսող», sruti «հոսանք, ուղի», հուն. ρυτός «հոսող», ρυσις «հոսանք», այլեւ՝ հայ. առոգ, առոգ(ան)ել, ոռոգ(ան)ել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առուահանք, առուամէջք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. srutá «հոսող»
հ. հնդկ. sruti «հոսանք, ուղի»
հուն. ρυτός «հոսող»
հուն. ρυσις «հոսանք»
հայ. առոգ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 264
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՈՒՈՅՏ (առվոյտ, առուտ, առուտ, առաւիտ, առաւոյտ, առաւետ, առաւօտ) «մի խոտ՝ ասպաստ, Meduago L.»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *erebh- «գույնացույց արմատ» (անմիջական նախաձեւ՝ *orobh-)
նախաձեւից. հմմտ. ռուս. рябина «արոսենի, սնձենի». -ոյտ-ի համար՝ հմմտ. արտոյտ (°)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւիտանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. рябина «արոսենի, սնձենի»
Տե՛ս նաեւ
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՍԱԳ ««տուգանք» (°)»
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրքական yasay «օրենք, արգելք, տուրք, տուգանք»
Եթէ բառը ճիշտ է վերականգնուած, ապա այն նոյնն է ասախ բառի հետ, որ ծագում է թիւրքական աղբիւրից
Տե՛ս նաեւ
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍԵԻԱՆ «գլուխ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս ինչ-որ հատուկ անուան հասարակացում: Ս. գրքում կա Ասերիան Ղեւտացու անուն, բայց նախիմաստը չի տրուած: ԲՀ-ում կա նաեւ ասվերոտ «իշխան կամ գլուխ» բառը, որի առնչութիւնն ասեիան-ի հետ պարզ չէ:
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍԼԱՆՃ «ձիածետ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. aslanj
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍՈՐԵԱԿ (ասորեկ, սորեկ) «մի բույս՝ ճարճրուկ, ճարճիր»
Անստույգ
Կապ ունի՞ արդեօք ասորի բառի հետ, թե՞ նմանեցուած է նրան ժողովրդական ստուգաբանութեամբ:
Էջ 78, սյունակ 1 Էջ 78
ԱՍՊԱՀԱՊԵՏ «զօրապետ, սպարապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. spāhpat
Աղբյուր՝ պ. sipahbad
Աղբյուր՝ պ. ispahbad
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. spāhpat
պ. sipahbad
Մատենագիտություն
H. AG 271; Աճ. ՀԱԲ 271