Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Մ(Ա)ՏՊՈՒԽ
«խաշուկ, դեղաբոյսի խաշուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. matbūx
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 272
ՄԱՐԳԱՄՈՒՇ
«մկնդեղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. *marg-muš
«մկան մահ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 278
ՄԱՐԶՊԱՆ
II
(մարզման, մարձպան, մարագպան, մազմեն, մազման, մարզան)
«հեղուկների կամ ընդեղենի մի չափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. marzpān
փոխառյալ ձեւ է նաեւ ասորերենում (marzbānā)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 283
ՄՈՐԹ
(-ոյ)
««մորթ, մաշկ» (բ. «զենում, սպանում»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *mer-
«մեռնել»
Ծագումն անհայտ է: Թեեւ կա մորթել բայի «սպանել» իմաստը, բայց կասկածելի են հնդեւրոպական *mer- «մեռնել» արմատի հետ կապելու վարձերը (Պատրուբանի, Ղափանցեան)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մորթել,
մորթազերծ,
մորթաներկ,
մորթաղ,
մորթիկ,
մորթագործ,
մորթեգործ,
մորթի,
խեցեմորթ,
զրահամորթ,
թխամորթ,
մորթահան,
մորթոտել,
դեղնամորթ,
կարմրամորթ,
սեւամորթ,
սպիտակամորթ
ՆԱՆԱԽՈՒ
(նանխու, նանախուա, նանխոյա, նանախսուա, նանխաւայ)
«հացադեղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. nānxāh
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 427
ՆԱԹ
II
(-ի, -ից)
(նօթ)
«կարմրադեղ (կարմիր ներկ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Պատահական է նմանութիւնը «նավթ» բառին։
ՆՄԱՆ
(-ի, -ից)
«նման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *nimān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նմանիլ,
նմանակից,
նմանահան,
նմանութիւն,
նմանի,
նմանավիշտ,
աննման,
հայրանման,
ծովանման,
խաչանման,
խեցանման,
գեղնման,
դեղնման,
նմանողական,
նմանողութիւն,
օձանման
Մատենագիտություն
H. AG 205;
Աճ. ՀԱԲ 459
ՆՈՒԿՐԱՅ
«աման (դեղ եփելու)»
(բժշկ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. nuqra
Փոխառություն՝ արաբ. nuqra:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 471
ՆՈՒՍԽԱՅ
«օրինակ, դեղատոմս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. nusxa
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նուսխային,
նուսխայապես,
նուսխայորեն
Մատենագիտություն
H. AG 272;
Աճ. ՀԱԲ 473
ՇԱՐԱԲ
(շարապ, շեբապ)
«խմիչք (որպես դեղ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. šārāb
Մատենագիտություն
H. AG 212;
Աճ. ՀԱԲ 501
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։