Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 185 բառահոդված (էջ 14/19)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԻՏԵՂ «հավկլտենի (բույս)»
Ստուգաբանություն ()
հ.-ե. արմատ՝ *mad-
Կազմված է մատի եւ դեղ բաղադրիչներից՝ վերջինիս դ>տ առնմանական խլացմամբ. մատի-ն կարող է ծագել հնդեւրոպական *mad- արմատից
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՇՏ «միշտ, շարունակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *mišt
փոխատու լեզու՝ ավ. mišti-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշտաբուղխ, մշտագնաց, մշտակատար, մշտընջեան, մշտընջենական, մշտընջենակաց, մշտընջենանալ, մշտընջենաւոր, մշտերգելի, միշտամեղ, մշտադալար, մշտաժպիտ, մշտածիծաղ, մշտարթուն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 534
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԳ (-ու, -ի, -աց, հգն. -եան (ուշ՝ մով)) «մոգ, քուրմ, աստղագուշակ, կախարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. moyu
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ. moyu: Սրանից բաղադրուած է moypet (>հայ. մոգպետ), որ առկա է նաեւ ուշ շրջանի movpetān movpet, mōbedān mōbed (> հայ. մովպետան մովպետ, մութիստան, մութիտ) կազմություններում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոգել, մոգութիւն, մոգակրօնիկ, չարամոգական
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՈՒՐՃ III (բբ) «ձեռքի երակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *men- «հեռացնել, տեղից շարժել»
Եթե ճիշտ է, ապա թերեւս կարող է ծագել հնդեւրոպական *men- «հեռացնել, տեղից շարժել» (՞) արմատից։
Էջ 548, սյունակ 1 Էջ 548
ՅԱՌԳՆԵԼ «արգելել, սանձել»
Ստուգաբանություն ()
Կազմված է յ+առ+գդել կամ, ըստ Ն. Բյուզանդացու, գ+առ+գդել բաղադրիչներից:
Էջ 552, սյունակ 1 Էջ 552
ՅԵՏԵԼ I «ոռոգել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 552, սյունակ 1 Էջ 552
ՅԵՏԷՔ «ձորձոր, ձորակ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ածանցյալ)
յետել «ոռոգել» բայի ածանցյալն է
Տե՛ս նաեւ
Էջ 559, սյունակ 1 Էջ 559
ՆԱԲԱՂԵԼ «անարգել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. nabbel
Մատենագիտություն
H. AG 312; Աճ. ՀԱԲ 417
Էջ 565, սյունակ 1 Էջ 565
ՆԵՆԳ (-ի, -աց, -ոյ) «նենգություն, նենգ, նենգավոր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
(իրանականա՞ն. կա պ. nang, բայց նշանակում է «ամոթ, խայտառակություն»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նենգել, նենգագործ, նենգախոշոշ, նենգան, նենգաւոր, նենգ(ա)ժոտ, դիւանենգ, աննենգ, դրամանենգ, մաքսանենգ, չարանենգ
Էջ 568, սյունակ 1 Էջ 568
ՆԻԳ I -ի, -աց «նիգ սողնակ, գերանակապ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kneigh- «թեք(վ)ել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նգաբեկել, նգել, նգախարխափ, կարծրանիգ, պղնձանիգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
coniveo
«փակ(վ)ել»
գոթ.
hneiwon
«թեքվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 450