Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՆԱԶ
«հարգանք, պատիւ, պարծանք, նազանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *nāz
փոխատու լեզու՝ պ. nāz-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նազել,
նազիլ,
նազաբանել,
նազանք,
նազելի,
գեղեցկանազ,
հրաշանագեղի,
նազամեմ,
նազլամեմ,
հեզանազ
Մատենագիտություն
H. AG 200;
Աճ. ՀԱԲ 417-418
ՆԱԽԱՏ
«անարգված, անարգանք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նախատել,
նախատանք,
նախատիչ,
յայտանախատ,
ինքնանախատ
ՆԱԽԱՐԱՐ
(-ի, -աց)
«իշխանական մի աստիճան, իշխան, ավագանի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *nāfadāra
հմմտ. պրթ. nhwðr, սողդ. nāfdār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նախարարագունդ,
նախարարակոյտ,
նախարարապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420;
Ջահ. ՀԼՊ 535
ՆԵՆԳ
(-ի, -աց, -ոյ)
«նենգություն, նենգ, նենգավոր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
(իրանականա՞ն. կա պ. nang, բայց նշանակում է «ամոթ, խայտառակություն»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նենգել,
նենգագործ,
նենգախոշոշ,
նենգան,
նենգաւոր,
նենգ(ա)ժոտ,
դիւանենգ,
աննենգ,
դրամանենգ,
մաքսանենգ,
չարանենգ
ՆՀԱՆԳ
«ծովային առասպելական կենդանի, վիշապ, կոկորդիլոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրսկ. *nihang
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նհանգանման
Մատենագիտություն
H. AG 205;
Աճ. ՀԱԲ 458
ՆՈՒԱԳ
I
-ի, -աց
«երգ, երաժշտություն. երգի եղանակ նվագ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. nivāg
փոխատու լեզու՝ պ. navā
փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նուագել,
նուագածու,
նուագայարդար,
նուագարան,
քաղցրանուագ,
սաղմոսանուագ,
հոգենուագ,
բազմանուագ,
գեղեցկանուագ,
նուագախումբ,
նուագահանդէս,
նուագային,
ցայգանուագ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
nivāg
պ.
navā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567;
Bailey, DKS 195
ՇԱՀԴԱՆԱԿ
(շահդնակ, շատանայ, սատանեճ, աշահդանակ, շաղդանակ, շաղգանակ, այլեւ՝ շագանակ)
«կանեփհատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. šāhdānak
Մատենագիտություն
H. AG 209;
Աճ. ՀԱԲ 484
ՇԱՀՊԱԼՈՒՏ
(շահպալութ, շաբալութ, շամբլութ, շատալութ, շահբլութ, շապալուտ)
«շագանակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. šahbalūt
Մատենագիտություն
H. AG 272;
Աճ. ՀԱԲ 486
ՇՈԳ
(ուշ՝ -ոյ)
«շոգ, տոթ, ճառագայթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'eu-
«լուսաւորել, լուսաւոր»
(անմիջական նախաձեւ՝ *k'uogh-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *k'uogh- *k'eu- «լուսաւորել, լուսաւոր» արմատից, որից նաեւ շուք, շող, նշոյլ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոգի,
շոգանալ,
շոգալիք,
շոգխաշել,
շոգեակ,
շոգետեսակ,
շոգեկաթսայ,
շոգեմակոյկ,
շոգեմեքենայ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։