Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 529 բառահոդված (էջ 14/53)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 186, սյունակ 1 Էջ 186
ԴԱՏԱՒՈՐ (-ի, -աց) «դատավոր, կառավարիչ, իշխան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական dātvar
փոխատու լեզու՝ իրանական dātobar
հմմտ. մ. պ. dātvar, dātobar (-var վերջածանցը հայ. -աւոր ածանցի հետ բաղարկվել է եւ ստացել հայկական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատաւորանոց, դատաւորարան
Էջ 188, սյունակ 1 Էջ 188
ԴԱՐԳԻՃ (ուշ՝ -ի, -աց) «պատգարակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *dargič
Փոխառություն հավանաբար իրանական աղբյուրից՝ *dargič (*darg < հ.-ե. *dher-gh-) «պահել» կամ թերեւս, *drag < *dhreg- «քաշել» ձեւից + -ič (՞), որտեղից՝ ասոր. dargūštā «պատգարակ», արամ. dargaš «անկողին»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարգճակալ, դարգճաձեւ
Մատենագիտություն
H. AG 137; Աճ. ՀԱԲ 637; Ջահ. ՀԼՊ 523
Էջ 189, սյունակ 1 Էջ 189
ԴԱՐԿԵԼ I ««շաղակրատել, ճամարտակել» (ԲՀ՝ «շաղակրատել» կամ «(ճ)ամարտակոս»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 189, սյունակ 1 Էջ 189
ԴԱՐԿԵԼ II ««ժամանակել» (՞) (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություն՝ դարկելի («ժամանակելի»). արդյո՞ք բարկել (< արաբ. tark) «թողնել, դադարեցնել» բայի սխալագրությունը եւ մոտավոր մեկնությունը չէ՞:
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՂԱՆԻ (տեղանի) «մախաղ, պարկ, տոպրակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *thel- «ուռուցիկություն, կամար կամ փոս, խոռոչ»
Կազմված է -անի ածանցով՝ դեղ- արմատից, որ թերեւս բնիկ հնդեւրոպական ծագում ունի՝ *thel- «ուռուցիկություն, կամար» կամ «փոս, խոռոչ» արմատից (*«ծռել»)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θολος
«կամարավոր կառույց»
հուն.
θολια
«ամառային կլոր գլխարկ»
մ. նիդեռ.
doel
«փոս»
գ.
dole
«փոքր փոս»
գ.
dul
«խողովակ»
հ. եկեղեցսլավ.
долъ
«անցք, փոս»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 195, սյունակ 1 Էջ 195
ԴԵՐԵՒ «ավերակ, խոպան, ամայի տեղ, փուլ, դատարկ, ունայն, իզուր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dherbh- «աշխատել»
արմատից, որից՝ հայ. դերբուկ, այլեւ լիտվ. dirbti «աշխատել», մ. վ. գ. verderben «մեռնել, խորտակվել, փչացնել, վնասել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերեւանալ, դերեւանք, դերեւումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
dirbti
«աշխատել»
մ. վ. գ.
verderben
«մեռնել, խորտակվել, փչացնել, վնասել»
լիտվ.
dárbas
«աշխատանք»
Մատենագիտություն
Pok. IEW 257; Ջահ. None
Էջ 196, սյունակ 1 Էջ 196
ԴԷ(Հ)ՄԵԹԱՐ (դեհմեթար) «գյուղապետ, գյուղավագ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. dehmethar
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեմեթարա(յ)հակ, դեմեթարահարկ
Մատենագիտություն
Ավագյան, ՎԱԲ 171
Էջ 196, սյունակ 1 Էջ 196
ԴԷՌՆ «արկղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է։
Էջ 198, սյունակ 1 Էջ 198
ԴԻԱԼԵԿԴԻ «վիճաբանական»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. διαλεκτι-κός
փոխառու ձեւի բաղարկմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիալեկդիական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 666
Էջ 198, սյունակ 1 Էջ 198
ԴԻԱԿՈՆ «սարկավագ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. διάκονος
Մատենագիտություն
H. AG 346; Աճ. ՀԱԲ 667