Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 161 բառահոդված (էջ 14/17)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 687, սյունակ 1 Էջ 687
ՍՈՅՆ (սորին, սմին, սովին/սովիմբ, սոքին, սոցին, սոցուն/սոցունց, սոքիմբք, սոքամբք/սովիմբք) «նույն, սույն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է սա ցուցական դերանունից՝ -ին վերջածանցով։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
Տե՛ս նաեւ
Էջ 689, սյունակ 1 Էջ 689
ՍՈՒԻՆ -ո (սւիոն) «տեգի երկաթե ծայրակալ, սվին»
Ստուգաբանություն (փոխառություն)
առաջաւորասիական անծանոթ մի լեզուից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սուեւատր, սուեւակ, սուեւակոթ
Մատենագիտություն
H. AG 394; Աճ. ՀԱԲ 249
Էջ 696, սյունակ 1 Էջ 696
ՍՏՈՐԻ «ստորին, ոստայնանկի գլան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ster- «պինդ առարկա» (անմիջական նախաձեւ՝ *storia)
«պինդ առարկա» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վերստորի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στείρα
«նավի առաջագերան»
հ. վ. գ.
storro
«կոճղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 278
Էջ 709, սյունակ 1 Էջ 709
ՎԵՐՋ (-ի, -ից, ուշ` նաեւ -ոյ, -աց) «վերջ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
բայց բուն ձեւը չի վերականգնված: Հարցի լուծմանը թերեւս մոտ է Գ. Կլինգենշմիտը (Klingenschmit, 1982, 165), որ վերականգնում է *uperio- նախաձեւը եւ զուգահեռ տանում առաջ եւ վերջ ձեւերի միջեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վերջանալ, վերջապահ, վերջատոր, վերջայք, վերջուստ, վերջել, վերջաբան, վերջակետ, վերջապես, վերջատրություն, վերջնագիր
Տե՛ս նաեւ
Էջ 727, սյունակ 1 Էջ 727
ՏԵՒ «տեւողութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deu- «առաջ գնալ, հեռանալ, տեւողութիւն»
որտեղից նաեւ երկար, երկայն բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տեւել, կարճատեւ, տեւական, տեւականութիւն, անտեւական, յարատեւել, երկարատեւութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δήν
«երկար ժամանակ, վաղուց»
լատ.
dū-ro
«տեւել»
ռուս.
давно
«վաղուց»
Մատենագիտություն
H. AG 497; Աճ. ՀԱԲ 399
Տե՛ս նաեւ
Էջ 744, սյունակ 1 Էջ 744
ՅՈՅՑ (ուշ՝ -ի) «ցույց, ապացույց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)keu- «ուշադրություն, դարձնել, նկատել» (անմիջական նախաձեւ՝ *skeu-sk'-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցուցանել, ցուցակ, ցուցիչ, ցուցումն, ճանապարհացույց, մատն(ա)ցույց, յառաջացույց, նկարացույց, հրեշտակացույց, երագացույց, կանխացույց, ապացույց, ցուցամոլ, ցուցամատ, ցուցահանդես, ցուցադրել, օրացույց, կողմնացույց, դասացուցակ, ուղեցույց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ā-kuvate
«մտադիր է»
հուն.
koéō
«նկատել»
հ. վ. գ.
scouwon
«դիտել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 461; Pok. IEW 588
Էջ 748, սյունակ 1 Էջ 748
ՈՒԽԶԱՐ «մթնոլորտային շերտ, որ, ըստ հների, առաջ է բերում օդերեւույթներ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 748, սյունակ 1 Էջ 748
ՈՒՃԱՂԵԼ «առաջնորդել» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուճաղեցումն
Էջ 774, սյունակ 1 Էջ 774
ՔԱՂԻՐԹ (-ի, -աց) (քաղերթ) «անասունների ստամոքս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քաղրթել, յառաջաքաղերթ
Էջ 786, սյունակ 1 Էջ 786
ՔՈՐԵՊԻՍԿՈՊՈՍ (-ի, -աց) «առաջնորդական փոխանորդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. χωρεπίσκοπος
Մատենագիտություն
H. AG 388; Աճ. ՀԱԲ 589