Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՊՂԱԿՈՒՆԴ
(պղակունտա, պղակունտր, պղակուն, պաղակունտր, պլակինդի, պլակունտա)
«կարկանդակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πλακοῦς
փոխատու լեզու՝ հուն. πλακοῦντος
Բաղադրություն՝ պղակունտրագործ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղակունտրագործ
Մատենագիտություն
H. AG 372;
Աճ. ՀԱԲ 88
ՊՂՆՁ
(-ոյ)
«պղինձ, պղնձի փող, պղնձի կաթսա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ պրս. birinj
Փոխառություն իրանական աղբյուրից (մեդերենի՞ց)։ հմմտ. պրս. birinj:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղնձի,
պղնձագործ,
պղնձահատ,
պղնձաձույլ,
պղնձատ,
պղնձանիզ,
պղնձապատ
Մատենագիտություն
H. AG 331;
Աճ. ՀԱԲ 88;
Ջահ. ՀԼՊ 505
ՊՐՈՒՆ
(պրոն)
«այծի մազ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պրոնագործ
ՍԱԳ
III
««նման, սահման» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս սակ բառի սխալագրութիւնը։ ԲՀ-ի ձեռագրական տարբերակներում կան սոգ եւ սակ տարբերակները (ԲՀ էջ 427)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սագործ
ՍԵԱՒ
«սեւ, թանաք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *siyāv
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեւանալ,
սեւակ,
սեւագործ,
կիսասեւ,
քաջասեւ,
նորսեւահեր,
սեւահոգի,
սեւահող,
սեւամորթ,
սեւաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
syāva-
պրթ.
syāv
մ. պ.
siyav
պ.
siyāh
Մատենագիտություն
H. AG 489;
Աճ. ՀԱԲ 195-196;
Ջահ. ՀԼՊ 543
ՍԵՐ
I
ուշ՝ -ի, -ոյ
«սերունդ, ցեղ. սեռ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'er-
«աճել, աճեցնել, սնել»
Բնիկ հնդեւրոպական՝ *k'er- «աճել, աճեցնել, սնել» արմատից. հմմտ. հայ. սերմ(ն), սերտ, սեռն «խիստ», լատ. cresco «աճել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սերել,
սերունդ,
սերուն,
բազմանսեր,
զավակասերություն,
եղեգնասեր,
մանկասերություն,
բոլորասեր,
սերնդագործություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
սերմ(ն), սերտ, սեռն
«խիստ»
լատ.
cresco
«աճել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
ՍԵՒՍԿԻ
(սեւրսկի)
«մանրագործ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՍԽՐԱՆԱԼ
«հիանալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ենթադրվում է սեմական (հմմտ. արաբ. sahara «կախարդել») կամ, թերեւս, իրանական աղբյուր (հմմտ. ավ. suxra «բոցավառ, կարմիր»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սխրագործ,
սխրալի,
սխրագործություն
ՍԿԱՅ
(-ի, -ից)
«հսկա»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ իրան. սակ
«ցեղանուն»
Հետազոտողները կապում են իրանական սակ ցեղանվան հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հսկայ,
սկայագործ,
հսկայազն,
հսկազն,
հսկայաձեւ,
Սկայորդի
ՍՈՒՐՃ
«սուրճ»
Ստուգաբանություն (բնաձայն)
ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրճարան,
սրճագործ,
սրճեփ,
սրճաման,
սրճաղաց
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։