Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 144 բառահոդված (էջ 14/15)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՏԵՂԾԱՆԵԼ (-այ) «ստեղծել»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստեղծական, ստեղծիչ, ստեղծուած, բանաստեղծ, աշխարհաստեղծ, կենդանաստեղծ, ձեռաստեղծ, նախաստեղծ, չարաստեղծ
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՐ «հեռավոր, օտար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *tar-
նախածանցի արժեքով (հուն. δια-, παρα-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարաշխարհիկ, տարադեմ, տարադիմիկ, տարակաց, տարագիր, տարաժամ, տարապայման, տարակարծ, տարապարտ, տարապարփակ, տարբերել, տարաձայնութիւն, տարօրինակ, տարափոխիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
tarō
«ընդ, միջով, այն կողմ»
Էջ 731, սյունակ 1 Էջ 731
ՏՂՈՐՏԵԼ (տղաւրտել) «արհամարհել» (ԲԿ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 744, սյունակ 1 Էջ 744
ՅՈՅՑ (ուշ՝ -ի) «ցույց, ապացույց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)keu- «ուշադրություն, դարձնել, նկատել» (անմիջական նախաձեւ՝ *skeu-sk'-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցուցանել, ցուցակ, ցուցիչ, ցուցումն, ճանապարհացույց, մատն(ա)ցույց, յառաջացույց, նկարացույց, հրեշտակացույց, երագացույց, կանխացույց, ապացույց, ցուցամոլ, ցուցամատ, ցուցահանդես, ցուցադրել, օրացույց, կողմնացույց, դասացուցակ, ուղեցույց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ā-kuvate
«մտադիր է»
հուն.
koéō
«նկատել»
հ. վ. գ.
scouwon
«դիտել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 461; Pok. IEW 588
Էջ 748, սյունակ 1 Էջ 748
ՈՒՂԻՍԱԿ «կաթետեր, փողանոց, ձող» (բբ)
Ստուգաբանություն (անստույգ)
Արհեստական նորակազմություն՝ ուղի բառից
Տե՛ս նաեւ
Էջ 753, սյունակ 1 Էջ 753
ՈՒՐԴԻԼ «պատահել, հանդիպել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հորդել «ճանապարհ բաց անել», հորդել «գնալ» բառերի արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրդելութ, ուրդածուրիկ
Էջ 755, սյունակ 1 Էջ 755
ՓԱԹԵՐԱԿ «փորձանք, արհավիրք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական աղբյուրից patyārak
փոխատու լեզու՝ մ. պ. patyārak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փաթերակիլ, փաթորակիլ, փաթորկեցնել, փոթորկեցնել
Մատենագիտություն
H. AG 254; Աճ. ՀԱԲ 469
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈՂ I «նեղ անցք, խողովակ, ճանապարհ, ուղի, շեփոր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փողերակ, փողորակ, փողոց, շնչափող, փողհար, ոսկեփող, փողք, քթափող
Էջ 775, սյունակ 1 Էջ 775
ՔԱՄԱՀԵԼ «արհամարհել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քամահանք, քամահաբար, քամահարել, քամահրել
Էջ 776, սյունակ 1 Էջ 776
ՔԱՇ(Ի)Մ «մի բույս, կապնդեղ, չարհոտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kašim
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 554