Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԹԱՐՆԶԱԿ
«մի ծաղիկ, գինարբուկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Նորաստեղծ բառ (՞)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 164
ԹԱՓ
«հատակ, տակ, խորք, պատյան, թափ, ուժ, պտույտ, թափում, փրկում, հափշտակում, կողոպուտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)teb(h)-
«սյուն, նեցուկ, արմատ, նեցուկ դնել, ամրացնել, ոտք դնել»
(անմիջական նախաձեւ՝ *step-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թափընթափ,
թափանց,
թափանցանց,
թափանցիկ,
թափանցել,
զառիթափ,
յանկարծաքափ,
թափուր,
թափառ,
թափառանք,
թափառոտ,
թափառական,
թափուր,
թափիչ,
անթափ,
ղեղաթափ,
սրտաթափ,
դժուարաթափ,
դիւրաթափ,
հողաթափ,
մարդաթափ,
թաւթափել,
սթափել,
սթափանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sthāpáyati
«դնում է, հիմնադրում է»
ռուս.
стопа
«ոտքի թաթ»
հ. անգլ.
steppan
«ամուր ոտք դնել, քայլել»
հ. վ. գերմ
stapf
«ոտնահետք»
հ. վ. գերմ
stapfal
«հիմք, քայլ, աստիճան»
ԹԱՓԱՐ
(թափոր)
«հանդիսավոր երթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
թափ արմատից կազմված։ Իմաստի համար հմմտ. թափառել (թափ-ից), ռուս. табор «քայլել» (տե՛ս թափ): Սակայն հմմտ. ռուս. ступеть, լեհ. tabor, որոնք համարվում են թյուրքական փոխառություն (՞)։
Մատենագիտություն
Ջահ. None
Տե՛ս նաեւ
ԹԱՓԹԱՓԵԼ
«բաբախել (սրտի մասին)»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայն կազմություն։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 166
ԹԱՓԽԱԼԻԼ
«մի տեսակ արատ (շան մասին)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարսկերեն xelal
«արատ, պակասություն»
(պարսկերենի՞ց. հմմտ. xelal «արատ, պակասություն»):
ԹԱՓՈՒՏ
-ոյ
(թաբութ, թապութ)
«դագաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tābūt
Մատենագիտություն
H. AG 153;
Աճ. ՀԱԲ 166
ԹԱՓՈՒՐ
«փայտե սկուտեղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tāfūr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 166
ԹԱՔ-Չ-ԻԼ
(թագ-չ-իլ)
«թաքնվել, ծածկվել, պահվել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pet-
«տապալել, խոյանալ, նետվել, թռչել, ընկնել»
(անմիջական նախաձեւ՝ *ptā-k-)
արմատից։ (հայ-հունական զուգաբանություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաքուն,
թաքթաքուն,
թաքնուլ,
թաքնի,
թաքնաբար,
թաքուստ,
թաքստոց,
միաթաքուն,
քննաթագոյց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πτήσσω
«վախեցնել, վախից թաքնվել»
<*πτακιω
դոր.
πτασσω
«վախեցնել, վախից թաքնվել»
Մատենագիտություն
Pok. IEW 826;
Ջահ. ՀԼՊ 144
ԹԵԶԱՆ
-ոյ, ուշ՝ -ի, -աց
«գործվածքի լայնքի թել, հագուստի երկար թեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *stegh-
«ծակել»
կողմնակի *-gh-ով տարբերակ
կապ ունենա հնդեւրոպական *stegh- «ծակել» արմատի հետ որպես կողմնակի *-gh-ով տարբերակից ծագած ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեզ(ա)նիք,
թեզանատ,
թեզանաւոր,
թեզանեայ,
ոսկեթեզան
ԹԵԹ
«ծանր»
Ստուգաբանություն (կեղծ բառ)
ստացվել է թեթեւ «(ոչ) ծանր» բառահոդվածի աղավաղմամբ։
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։